ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հռետորաբանություն- սեմինար գործարար կանանց համար

15/03/2020
ՀՀ Կին ձեռներեցների ցանցը և Հայաստանի երիտասարդ կանանաց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպում են "Public Speaking-Հռետորաբանություն" թեմայով սեմինար-հանդիպում:

Հանդիպում -սեմինարն նախատեսված էր ՀՀ Կին ձեռներեցբերի ցանցի անդամների համար, ովքեր մեծ հետաքրքրություն ունեին հանրային խոսքի բոլոր մանրուքների վերաբերյալ:
Սեմինարի ժամանակ մասնակիցները բացահայտեցին հռետորության պատմական և ժամանակակակից հիմքերը, ստացան պրատիկ խորհուրդներ հանդիսատեսի դիմաց խոսելու արվերստի մասին, փորձարկեցին արդյունավետ մեթոդներ՝ կանգնելու, շարժվելու և խոսքի համար:
Սեմինարի մասնակիցները ձեռք բերեցին գործիքներ ՝ բացասական և դրական սթրեսը կառավարելու համար, բացահայտեցին ոչ բանավոր հաղորդակցության և մարմնի լեզվի կարևորությունը հանրային խոսքի մեջ:

Սեմինարի հրավիրյալ մասնագետն էր Անի Հովհաննիսյանը, ով մարկետինգի, վաճառքի և կապի կառավարման ոլորտում 15 տարվա փորձ ունեցող մասնագետ է:
ԵՊՀ-ի Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտական հնգամյակ: Լա Սորբոն և Փարիզ 5 համալսարաններում Մագիստրոսի կոչում շուկայավարման և բիզնեսի զարգացման մեջ։ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ Դասվարների ֆեդերացիայի կողմից լիցենզավորված դասավանդող։
Share |

Կարդացեք այս բաժնում