Այսօր շատ են կազմակերպվում սեմինարներ և հանդիպումներ օնլայն հարթակներում և մեզ համար կարևոր է որ ՀՀ-ում Կին ձեռներեցներն ավելի պատրաստված լինեն և կարողանան ցանկացած իրավիճակում գործեն ճկուն և թիրախավորված:
Վեբինարների շարքին կարող են գրանցվել և մասնակցել կին ձեռներեցները և բոլոր հետաքրքրված անձինք:
Մենք՝ արտակարգ դրության պայմաններում ավելի քան կարևորում ենք նոր գիտելիքների և հմտությունների ձեռբերումը:
Վեբինաների շարքը բաղկացած է տարբեր թեմաներից, ոլորտներից, որոնք այսօր անհրաժեշտ են ձեռներեցներին, սոցիալական ձեռներեցներին և կին ձեռներեցներին:
«Նախագիծ-առաջարկ գրելու ուղեցույց» խորագրով վեբինարը, տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 15։00-ին։
ՎԵԲԻՆԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆՔ․
- Ֆոնդահայթայթման նրբությունները արտակարգ դրության ընթացքում,
- Գաղափարից ծրագիր,
- Ինչպես մշակել մրցունակ դրամաշնորհային ծրագիր:
Վեբինարը կվարի Իրինա Փահլևանյանը, ով ֆոնդհայթայթման մասնագետ է և ունի ավելի քան 10 տարվա փորձ և՛ որպես դոնոր, և՛ որպես ֆոնդհայթայթող։
Ներկայումս աշխատում է "Հայկական Կարիտաս" բարեսիրական ՀԿ-ում և համագործակցում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և այլ կազմակերպությունների հետ որպես փորձագետ-դասընթացավար։
Իրինա Փահլևանյանը նաև հանդիսանում է "Ինդիգո" Զարգացման կենտրոնի հիմնադիր և տնօրենը։
Տվյալ հանդիպումը հնարավորություն կտա Ձեզ հասկանալու ֆոնդահայթայթման բոլոր նրբությունները, այն կիրառել սեփական նախագծերի մեջ: Ինչպես նաև մշակել մրցունակ դրամաշնորհային ծրագրեր:
________________________________________
Գրանցվեք Վեբինարին այս հղումով՝
[url2=https://forms.gle/yfoMeaLcScQYgcxk7[/url2]
Խրախուսում ենք հարցերի նախնական հավաքագրումը, որոնք կարող եք թողնել գրանցման բաժնում, ինչպես նաև հնարավորություն կունենաք օնլայն վեբինարի ընթացքում ևս հղել հարցեր մեր բանախոսին:
_______________________________
❗️❗️Վեբինարին մասնակցությունն Անվճար է։❗️❗️
Միացումը կազմակերպվում է #ZOOM_ի միջոցով:
Վեբինարի մասնակցության կոդը կստանաք գրանցումից անմիջապես հետո, այն յուրաքանչյուր գրանցվողի համար անհատական է: