ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Ագրեսիվ մարկետինգը մահացավ - կեցցե՜ դրական մարկետինգը» Անվճար Վեբինար

05/05/2020
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը շարունակում են ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ շարք:


Այսօր շատ են կազմակերպվում սեմինարներ և հանդիպումներ օնլայն հարթակներում և մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ում Կին ձեռներեցներն ավելի պատրաստված լինեն և կարողանան ցանկացած իրավիճակում գործել ճկուն և թիրախավորված:
Վեբինարների շարքին կարող են գրանցվել և մասնակցել կին ձեռներեցները և բոլոր հետաքրքրված անձինք:

Մենք՝ արտակարգ դրության պայմաններում ավելի քան կարևորում ենք նոր գիտելիքների և հմտությունների ձեռբերումը:
Վեբինարների շարքը բաղկացած է տարբեր թեմաներից, ոլորտներից, որոնք այսօր անհրաժեշտ են ձեռներեցներին, սոցիալական ձեռներեցներին և կին ձեռներեցներին:

«Ագրեսիվ մարկետինգը մահացավ - կեցցե՜ դրական մարկետինգը» խորագրով վեբինարը, տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 15։00-ին։

ՎԵԲԻՆԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ
ԵՆՔ․

  • Հաշտվել մարկետինգի տերմին հետ,
  • Կողմնորոշվել մինչև ջուրը քցվելը,
  • Գործել ըստ նոր արժեքների:
Վեբինարը կվարի Անի Հովհաննիսյանը, ով 17 տարվա Մարկետինգի մասնագետ է, դրական Մարկետինգի եւ անհատական զարգացման խորհրդատու եւ մարզիչ: Մարկետինգի համալսարանական դասավար, Ինբաունդ Մարկետինգի եւ կոմունիկացիայի Սեմինարավար ; Անի Հովհաննիսյանը ապրում է Թուլուզ քաղաքում (Ֆրանսիա):
Հանդիասնում է Ma CaCre'ator ուսումնական կենտրոնի հիմնադիր:
________________________________________
Գրանցվեք Վեբինարին այս հղումով՝
https://forms.gle/5cyXXfdGDGgLNzhs9


Խրախուսում ենք հարցերի նախնական հավաքագրումը, որոնք կարող եք թողնել գրանցման բաժնում, ինչպես նաև հնարավորություն կունենաք օնլայն վեբինարի ընթացքում ևս հղել հարցեր մեր բանախոսին:
_______________________________
❗️❗️Վեբինարին մասնակցությունն Անվճար է։❗️❗️

Միացումը կազմակերպվում է #ZOOM_ի միջոցով:
Վեբինարի մասնակցության կոդը կստանաք գրանցումից անմիջապես հետո, այն յուրաքանչյուր գրանցվողի համար անհատական է:
Share |

Կարդացեք այս բաժնում