2005թ. ՀԵԿԱ-ն հիմնադրել է Երիտասարդի թատրոն ստուդիա, որտեղ աշխատում են ՀԵԿԱ-ի անդամներ, և որը տիկնիկային ներկայացումներ է ցուցադրում ինչպես երեխաների, այնպես էլ երիտասարդների համար: Թատրոնը ներկայացումներով հանդես է գալիս Երևանում, ՀՀ մարզերում:
ՀԵԿԱ-ն 2005 թվականից իրականացնում է “Ընտրական համակարգեր”, “Քվեարկենք մեր ապագայի համար” ծրագրերը, որոնք նպատակ ունեն կրթել կանանց և երիտասարդներին որպես ընտրողներ և վերապատրաստել տեղական դիտորդների: Ծրագրերը ուղղված են նաև առաջին անգամ ընտրողների իրազեկության բարձրացմանը:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իրականացնում է ծրագրեր մարդու իրավունքների, երիտասարդների մասնակցության, կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական ոլորտներում:
2005թ. ՀԵԿԱ-ն ՀՀ-ում ստեղծել է Երիտասարդական կենտրոնների ցանց, որի մեջ առայժմ մտնում են երեք երիտասարդական կենտրոններ (Երևանում, Լոռու և Վայոց Ձորի մարզերում): Երիտասարդական կենտրոնների բազմաբնույթ ծառայություններից ամեն օր օգտվում են բազմաթիվ երիտասարդներ:
Իր ծրագրերում ՀԵԿԱ-ն մեծ տեղ է հատկացնում նաև հանդուրժողականության գաղափարի տարածմանը:
Իրականացվում են նաև ծրագրեր ուղղված ուսանողական խորհրդների հզորացմանը, աշակերտական խորհրդների կազմավորմանը:
Մի քանի ծրագրերի պատմությունից
Սոցիալական համագործակցություն ծրագրերի նպատակն է բարձրացնել երիտասարդ կանանց իրազեկության աստիճանը սոցիալական համագործակցության վերաբերյալ և խթանել դրա զարգացմանը պետական, մասնավոր և միջազգային ոլորտներում:
“Քաղաքացիական իրազեկման բարձրացում” ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ուսուցողական էքսկուրսիա-դասեր, որոնց նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՀՀ պետական կառավարման համակարգին, կրթական, մշակութային հաստատություններին, ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև ՀՀ արտադրական հնարավորություններին:
ՀԵԿԱ-ն ծրագրեր է իրականացնում մարդու իրավունքների ոլորտում, ներառյալ երեխաների և կանանց իրավունքները:
ՀԵԿԱ-ն իրականացնում է ծրագրեր` ուղղված երիտասարդ կանանց առոջապահական խնդիրների լուծմանը: Դրանք իրականացվում են դասընթացների, խորհրդատվությունների կարգով, հետևյալ թեմաներով`
- Մոր և մանկան առողջություն
- Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշում – ինքննազննում
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում
- Վերարտադրողական առողջություն: