ՀԵԿԱ-ն խթանում է ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը երիտասարդ կանանց ներգրավվածությունն ընդլայնելու միջոցով:
ՀԵԿԱ-ն իրականացնում է դասընթացներ, որոնք կատարելագործում են կանանց մասնագիտական հմտությունները և նպաստում են կանանց ներուժի զարգացմանը:
Սրանց շարքին են դասվում օտար լեզուների, համակարգչային դասընթացները:
Այս ծրագրերի նպատակն է նվազեցնել մարզաբնակ կանանց գործազրկության մակարդակը զարգացնել մարզային համայնքները:
Ձեռներեցության խթանման մասով ՀԵԿԱ-ն իրականացնում է երկու տիպի ծրագրեր. “Ծանոթացում բիզնեսի հետ” 13-ից 18 տարեկան աղջիկների համար և “Սկսիր և զարգացրու քո բիզնեսը”` 18-ից 40 տարեկան կանանց համար: Այս ծրագրերը իրականացվում են միջազգային որակավորում ունեցող դասավանդողների կողմից` կիրառելով CEFE և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության մշակված մեթոդաբանությունները:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն