Ս.թ. օգոստոսի 5-ին «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ճանաչողական այց Ջրվեժում գտնվող ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամ Three jugs հյուրատուն, որը ղեկավարվում է 3 կին ձեռներեցների`Ռուզաննա Պապիկյանի, Նարինե Քարամյանի և Նինա Բալայանի կողմից, որտեղից էլ առաջացել է հյուրատան անվանումը` «3 կուժ»: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ կին ձեռներեցների ցանցի մի խումբ անդամներ Երևանից և ՀՀ մարզերից:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպվող ճանաչողական այցերը չափազանց կարևոր են, հնարավորություն են ընձեռում ճանաչելու մեր կողքին հրաշալի գործունեություն ծավալող կին ձեռներեցների: Ճանաչողական այցի արդյունքում ծնվեցին նոր գաղափարներ և համագործակցություն»,- նշեց հանդիպման մասնակիցներից «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ի նախագահ Վերա Զաքարյանը:
Կին ձեռներեցները կարևորեցին հյուրատան աշխատակիցների համախմբվածությունն ու նվիրվածությունն աշխատանքին, հյուրատանը տիրող ջերմ մթնոլորտը, բնությանն ու արվեստին մոտ լինելու, հատկապես տեղում բրուտի աշխատանքին հետևելու հնարավորությունը:
Նման ճանաչողական այցերի նպատակն է` ամրապնդել ՀՀ կին ձեռներեցների միջև կապը և համագործակցութունը, հնարավորություն ընձեռել ծանոթանալու միմյանց գործունեությանը, ճանաչողական այցերի լուսաբանման միջոցով տարածել ցանցի անդամների գործունեության մասին տեղեկատվությունը, ինչը լրացուցիչ գովազդ է վերջիններիս համար:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից 2011թ.-ից սկսած, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope