ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հունիսի 8-ից 11-ը հայտարարվել է կին ձեռներեցների երևանյան շաբաթ

15/05/2015
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը հունիսի 8-ից 11-ը հայտարարում են Կին ձեռներեցների երևանյան շաբաթ՝ հագեցած տարբեր միջոցառումներով:
Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կկազմակերպվի «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողով՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո (FCEM.org): Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայում (FCEM) Հայաստանի ներկայացուցիչն է:
«Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը կկայանա 2015թ. հունիսի 8-11-ը, Երևանում:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում