ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բիզնես ծրագրերի ներկայացում Ալավերդիում

11/08/2015
link

Բոլոր լուսանկարները >>

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ընթացող ձեռներեցության դասընթացի շրջանակներում կայացավ դասընթացի մասնակիցների կողմից մշակված բիզնես պլանների ներկայացումը: Ձեռներեցության դասընթացը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ)-ն ՝ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Ալավերդու համախմբի` Ալավերդի և Օձուն համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Ձեռներեցության դասընթացին մասնակցած և այն հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Դասընթացն անցկացվում էր CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով:
Ձեռներեցության դասընթացի նպատակն էր` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով: Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք ֆինանսական աջակցություն կստանան ՀԵԿԱ-ի կողմից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում