Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթը կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել է աշխարհի ավելի քան 140 երկիր:
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի և օրվա նպատակն է նպաստել Հայաստանում ձեռներեցության խթանմանն ու հզորացմանը՝ ՀՀ-ում ձեռներեցության գործունեության մասին առավել ընդգրկուն իրազեկման, կանանց ձեռներեցությանը խոչընդոտող գործոնների դիտարկման և Հայաստանում գործող կին ձեռներեցների միջև նոր գործընկերության հաստատման միջոցով:
Կանանց ձեռներեցության միջազգային օրը (womenseday.org) համաշխարհային շարժում է, որին մասնակցում է շուրջ 150 երկիր: Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու և տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում:
2015թ.-ից ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ նախագահ Լիլիթ Ասատրյանը Կանանց ձեռներեցության միջազգային օրվա WED-Հայաստան դեսպանն է, իսկ ՀԵԿԱ-ն հանդիսանում է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա իրականացնողը Հայաստանում:
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակներում ՀԵԿԱ-ն իրականացրեց տարբեր միջոցառումներ, դրանց թվում՝ դասընթացներ, քննարկումներ, փորձի փոխանակման այցեր, ԷՔՍՊՈ, «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով ֆոտոմրցույթ:
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակում նոյեմբերի 19-ը նշվեց Կանանց ձեռներեցության միջազգային օրը:
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթը բաղկացած էր հետևյալ միջոցառումներից.
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակներում, նոյեմբերի 17-ին և 19-ին Երևանում, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» (շուտով) հյուրանոցում, տեղի ունեցան կլոր սեղան քննարկումներ, իսկ նոյեմբերի 20-ին՝ Վանաձորում: Կլոր-սեղան քննարկումները կազմակերպվեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:
- Նոյեմբերի 17-ի քննարկման թեման էր՝ «ՀՀ-ում պետական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը կանանց ձեռներեցության զարգացմանը»:
- Բացման խոսքով հանդես եկավ Լիլիթ Ասատրյանը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ), ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ), FCEM-Հայաստան նախագահ, WED-Հայաստան դեսպան, ՀՀ Հանրային խորհրդի անդամ:
- Ելույթներով հանդես եկան Կարեն Գևորգյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Անահիտ Սիմոնյանը, UNIDO Հայաստանի գործառույթների ղեկավար, Դեյվիդ Դոլը, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Հայաստանում, Զառա Օհանյանը, ՎԶԵԲ , Փոքր բիզնեսի աջակցության ծրագրի մասնագետ:
- Նոյեմբերի 19-ը նշվեց Կանանց ձեռներեցության միջազգային օր: Տեղի ունեցավ հանդիպում, քննարկում կին ձեռներեցների միջև, ինչպես նաև անցկացվեց «Կանանց ձեռներեցության դեսպան» մրցանակաբաշխությունը, որը 2011թ. իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ կին ձեռներեցների ցանցի (ՀՀԿՁՑ) նախաձեռնությամբ:
- Ալին Մասրլյանը- «Հալեպ» խանութ սրահների տնօրեն,
- Շաքե Հավան-Գարապետյանը - «ԱՐՏ ԲՐԻՋ» գրախանութ-սրճարանի գործադիր տնօրեն,
- Քերոլայն Զաքարյանը- «ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ» համահիմնադիր,
- Սուսաննա Խաչատրյան- ՓՄՁ ԶԱԿ ծրագրերի գլխավոր փորձագետ,
- Գայանե Ղազարյանը- «Սուխաֆրուկտի Ալլա» չրարտադրության ղեկավար,
- Կարինե Ղուկասյան- «Նարինե» մանկական սննդի արտադրամասի հիմնադիր,
- Գայանե Սիմոնյան- «ԲիԱրտ» մեղրամոմից մոմերի արտադրության հիմնադիր,
- Իրինա Իսրայելյան-«Իրիս» հյուրատան հիմնադիր,
- Անահիտ Ջաղինյան-«Ջահ Սալդո» ՍՊԸ հրուշակեղենի արտադրամասի հիմնադիր
- Նոյեմբերի 20-ին Վանաձորում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Կանանց ձեռներեցությունը և զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկավ Լիլիթ Ասատրյանը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ), ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ), FCEM-Հայաստան նախագահ, WED-Հայաստան դեսպան, ՀՀ Հանրային խորհրդի անդամ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արսեն Դարբինյանը, ՀՀ Լոռու մարզի փոխմարզպետ ,
Լիլիա Դավթյանը, Վանաձորի քաղաքապետարանի, ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ:
Ոլորտի գլխավոր դերակատարների կողմից տեղի ունեցավ խնդիրների ներկայացում: Ելույթներով հանդես եկան Սևակ Ափուջանյանը, ՓՄՁ ԶԱԿ Լոռու մասնաճյուղի տնօրեն, Արա Առաքելյանը, Զբաղվածության պետական ծառայության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Քրիստինե Հայրապետյանը, CISP իտալական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն:
Հանդիպան ընթացքում ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամները ներկայացրեցին իրենց հաջողակ պատմությունները:
- Փորձի փոխանակման այցեր ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին.
Նոյեմբերի 18-ին փորձի փոխանակման այցերով եղան Արագածոտնի մարզում,
Նոյեմբերի 21-ին՝ Լոռու մարզում,
Նոյեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում:
- Էքսպո ցուցահանդես՝ կանանց կողմից վարվող ձեռնարկությունների ընդգրկմամբ, որտեղ հրավիրվել էին մասնակցելու ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամները, ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող «Կանանց սոցիալ տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուները:
- «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով ֆոտոմրցույթ: Որտեղ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին և ՀՀ Լոռու մարզի ձեռներեց կանայք հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց բիզնես գործունեությունը՝ նկարների տեսքով:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն