Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ կին ձեռներեցների ցանցը հրավիրել էր Կին ձեռներեցների ցանցի (ԿՁՑ) անդամների հանդիպում: Հանդիպմանը ներկա էին տարբեր մարզեր ներկայացնող կին ձեռներեցներ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի և ծրագրերի ներկայացում, քննարկվեցին առաջիկա միջոցառումները՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) տարեկան ժողովը, ՀԵԿԱ Բարեգործական տոնավաճառը, Ձեռներեցության համաժողովը՝ Մեծ Բրիտանիայում:
Հանդիպման ընթացքում կին ձեռներեցները քննարկվեցին ոլորտային մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում:
Հանդիպման երկրորդ հատվածում IDeA հիմնադրամի տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը ներկայացրեց «ԱՎՐՈՐԱ» մրցանակաբաշխությունը:
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հերթական հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին՝ ՀԵԿԱ-ի գրասենյակում, ժամը 12:00-ին:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն