ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիր Էքսպո ծրագրի շահառուների մասնակցությամբ և աշխատանքի տոնավաճառ

29/04/2016
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Ս.թ. ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում կայացավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի Էքսպոն և Աշխատանքի տոնավաճառը:
Միջոցառումը նպատակ ուներ՝
  • ներկայացնելու «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի արդյունքները՝ ի դեմս ծրագրի շրջանակներում դրամաշնորհային աջակցություն ստացած, կանանց կողմից հիմնված և ղեկավարվող բիզնեսների արտադրանքի և ծառայությունների (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Շամլուղ, Սպիտակ, Շիրակամուտ, Ջրաշեն, Հարթագյուղ, Ջիլիզա, Քարինջ, Օձուն, Հաղպատ, Արևաշող, Շնող համայնքներ),
  • բարձրացնելու հանրության շրջանում իրազեկման մակարդակը ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած բիզնես ծրագրերի մասին՝ հնարավորություն տալով համալրելու գոյություն ունեցող թափուր աշխատատեղերը
  • կազմակերպելու հանդիպում Լոռու մարզում աշխատանք առաջարկող և աշխատանք փնտրող անձանց միջև՝ նպաստելով թափուր աշխատատեղերի շուկայի համալրմանը:

Էքսպոյին և աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուները, ովքեր ներկայացնում էին Լոռու մարզի տարբեր համայնքներ և ովքեր սկսել կամ ընդլայնել են իրենց ձեռնարկատիրական գործունեությունը «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շնորհիվ՝ ձեռք բերելով այդ գործունեության համար պիտանի գիտելիքներ, ինչպես նաև դրամաշնորհներ: Կին ձեռներեցները ցուցադրեցին իրենց արտադրանքը՝ կիսաֆաբրիկատներ, խմորեղեն, սուրճ, թան, մեղր, արշտա, ճտերի ինկուբատոր, կարի արտադրամաս, արծաթյա զարդեր, և ծառայությունները զբոսաշրջության, առողջապահության և այլ ոլորտներում:
Միջոցառման ընթացքում «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուների կողմից ընդհանուր թվով առաջարկվեց 27 թափուր աշխատատեղ:

«Մեր նպատակն է հերթական անգամ ընդգծել կանանց ձեռներեցության զարգացման անհրաժեշտությունը մեր երկրում, խրախուսել ծրագրի շահառու կանանց, ինչպես նաև հանրության հետ կիսվել այնպիսի կարևոր և պահանջված ծրագրի արդյունքներով, ինչպիսին է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը»,- նշել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

«Առաջին անգամ էի մասնակցում նման ծրագրի: Շատ տպավորված եմ: Շատ կարևոր է, որ այս ծրագիրը հատուկ կանանց համար է և բացում է շատ հեռանկարներ բիզնես ոլորտում: Այս էքսպոն ևս մեկ հնարավորություն է գտնելու նոր գործընկերներ, դարձնելու հասանելի իմ գործունեությունն ու արտադրանքը»,- նշում է ծրագրի շահառու Արմենուհի Մամյանը, ով Ախթալա համայնքում ծրագրի շնորհիվ վերսկսել է իր հացի և խմորեղենի արտադրությունն ու դուրս եկել համայնքի սահմաններից:
Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով և ծրագրի շահառուների կողմից անցկացվող վարպետության դասերով:
Էքսպոն կազմակերպվել էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Միջոցառման գործընկերն է Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնը, որը աշխատանքի տոնավաճառ կազմակերպելու մեծ փորձառություն ունի:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև փոխայցելություններ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուների հիմնած ձեռնարկություններ:


2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 768.357,95Եվրո, որից 614.686,36 Եվրոն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի էր` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը՝ այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է կայացել նաև ՓՄՁ ԶԱԿ Լոռու մասնաճյուղի, Զբաղվածության պետական գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ:
Share |

Կարդացեք այս բաժնում