ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«ԼԱՎ» թեյերի արտադրություն

 
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել և մշակվել են տնտեսական զարգացման (ՏՏԶ) 5 մոդել ՝ ներառելով ՀՀ Լոռու մարզի 43 համայնք: ՏՏԶ մոդելները հնարավորություն են տվել բացահայտելու համայնքերի տնտեսական միջոցների առավելությունները, սահմանելու զարգացմանը միտված սոցիալ-տնտեսական արժեշղթաները:
ՏՏԶ մոդելները հնարավորություն տվեցին բացահայտել, որ Ախթալայի տարածաշրջանը՝ Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան համայնքերն ունեն խոտաբույսերի և հատապտուղների մեծ պաշարներ, որոնք ունեն հավաքման, իրացման, էկո արտադրանք դառնալու մեծ հնարավորություն: Այս ներուժն օգտագործելու համար ՀԵԿԱ-ն 2014թ. դիմեց ԱՄՆ Պետդեպարտամենտ, ստացավ աջակցություն և իրականացրեց «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը: Ծրագիրը նախատեսում էր վայրի հատապտուղների և խոտաբույսերի հավաքչության և իրացման արդյունավետության բարձրացում Լոռու մարզի Ախթալայի տարածաշրջանի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքներում՝ կանանց խմբային գործունեության ու ընդհանուր պատասխանատվության խթանման, ինչպես նաև նրանց մասնագիտական կարողությունների զարգացման, նորարարությունների կիրառման և խմբերի տեխնիկական վերազինման միջոցով:
Ծրագրի շրջանակներում Ախթալա, Շամլուղ, Նեղոց և Մեծ Այրում համայնքներում ստեղծվեցին հատապտուղների ու խոտաբույսերի հավաքչությամբ զբաղվող կանանց խմբեր, որոնցում ներառված է ավելի քան 200 կին:
Ի լրումն այս ամենի, «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շնորհիվ Ախթալա քաղաքում ստեղծվեց սոցիալական ձեռնարկություն՝ հիմնվեց խոտաբույսերի համար նախատեսված չորանոց: Խոտաբույսերի հավաքման, փաթեթավորման գործընթացում ներգրավված է ավելի քան 200 կին տարբեր համայնքերից: Այժմ թեյերի շուրջ 10 տեսակ «ԼԱՎ» թեյ անվանմամբ կարելի է գտնել տարբեր խանութներում:
Share |