ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Դիմավորենք գարունը!!!

21/02/2017
Սիրելի տիկնայք և աղջիկներ,
Երբևէ պատրաստե՞լ եք ձեր տիկնիկը ձեր ձեռքով:

Մասնակցեք այս դասընթացին և ոչ միայն պատրաստեք ձեր ծիսական տիկնիկը, այլև ձեռք բերեք գիտելիքներ հայկական ծեսերի, ծիսական տիկնիկների և ավանդական տոնակատարությունների մասին:
Այս դասընթացի թեման Սբ. Զատիկն է և նրան պատրաստվելու ավանդույթը:
Դասընթացը ներառում է տեսական և գործնական մասեր, ինչպես նաև տոնակատարության կազմակերպում և հյուրասիրություն:
Արդյունքում դասընթացի մասնակիցն իր հետ կտանի արժեքավոր գիտելիքներ և տեղեկատվություն, ինչպես նաև իր պատրաստած տիկնիկը՝ Ակլատիզը:
Շտապեք: Տեղերը սահմանափակ են:

Մասնակցության վճարը՝ 3.500 դրամ, որը ներառում է դասընթացի նյութերը, հյուրասիրությունը: ՀԵԿԱ-ի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների համար մասնակցության վճարը 3.000 դրամ է:
Գրանցվելու համար գրել հասցեին կամ զանգահարել 094 58 07 87:
Share |

Կարդացեք այս բաժնում