Փետրվարի 5-8-ը Ծաղկաձորում կայացավ "Կողմնացույց. դասընթաց դասավանդողների համար" ծրագիրը, որի կազմակերպիչն էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Ծրագրին մասնակցում էին 18-30 տարեկան 25 ակտիվ երիտասարդներ ՀՀ տարբեր բնակավայրերից:
Ծրագրի նպատակն էր` երիտասարդության շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը Մարդու իրավունքների և Մարդու իրավունքների կրթության "Կողմնացույց" երիտասարդական ձեռնարկի վերաբերյալ:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին "Կողմնացույց" ձեռնարկը, ծանոթացան տարբեր կրթական եղանակներին, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ձևերին, հնարավորություն ստացան գրել և ներկայացնել ծրագրային առաջարկներ: Ծրագրի ընթացքում ձեռք բերված նոր գիտելիքները հնարավորություն կտան մասնակիցներին աշխատել երիտասարդական այլ խմբերի հետ, որպես դասավանդողներ:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն