ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

19/04/2009
 
Ապրիլի 19-ին կայացավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպած ուխտագնացությունը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ուխտագնացության մասնակիցներին Էջմիածին քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին բնակիչները և <<Վաղարշապատ>> պարի համույթը, ովքեր պատրաստել էին փոքրիկ միջոցառում ուխտավորների համար: Այնուհետև խումբը, համալրված նոր ուխտավորներով, շարժվեց դեպի Մայր Աթոռ: Ուխտանացության մասնակիցներին, ավելի քան 250 հոգի, ընդունեց և օրհնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Վեհարանի դահլիճում տեղի ունեցած հանդիպումը Վեհափառի հետ տևեց ավելի քան 1 ժամ: Վեհափառը մեծ սիրով ու անմիջականությամբ պատասխանեց ուխտավորների հարցերին: Իսկ դրանք շատ բազմազան և հետաքրքիր էին` հոգևոր կյանքում և մեր երկրի զարգացման գործում կնոջ ունեցած դերը, ընտանեկան ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը, մանկածնության խրախուսումը, Եկեղեցու ներգրավվածությունը համացանցում և այլն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհուրդներ տվեց երիտասարդներին և նշեց, որ երիտասարդների ու մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների ձեռքում է մեր երկրի ապագան ու բարեկեցությունը:
Share |

Կարդացեք այս բաժնում