ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23/04/2009
Դուք ունեք գործարար գաղափար, սակայն չգիտե՞ք` ինչպես այն իրագործել, դուք սկսնակ ձեռնարկատեր եք, սակայն ուզում եք իմանալ այն ամենը, ինչն անհրաժե՞շտ է արդյունավետ բիզնես վարելու համար:

ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՃԻՇՏ ՁԵԶ ՀԱՄԱՐ Է:

Սույն թվականի օգոստոս ամսից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, գերմանական "Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցում" ծրագրի հետ գործակցությամբ, իրականացնում է "ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ" ուսումնական ծրագիրը:

ԾՐԱԳԻՐԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ԵՎ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ:

Ծրագիրը 1-ամսյա դասընթաց է, որի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ձեռներեցությամբ զբաղվելու բոլոր հմտություններին, կկարողանան գնահատել շուկայի առաջարկն ու պահանջարկը, կկազմեն իրենց ապագա գործունեության ծրագիրը (բիզնես պլանը):

Գաղտնիք չէ, որ հաճախ գործարարների մոտ առաջացած խնդիրները կապված են ոչ միայն գործունեության պլանավորման, կազմակերպման և կառավարման, այլ նաև ֆինանսական խնդիրների հետ: Մենք այս խնդիրը ևս կփորձենք լուծել համատեղ:

Ծրագրի ավարտական փուլին հասած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց բիզնես-ծրագրերը ներկայացնել բանկերին և ֆինանսական այլ կառույցներին` մեր երաշխավորությամբ:

Ծրագրին կարող են մասնակցել.
  1. գործարարներ, որոնք վերջին 2 տարում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ,
  2. անհատ քաղաքացիներ, որոնք ունեն բիզնես գաղափար և ցանկություն ունեն սկսելու իրենց սեփական գործը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` հուլիսի 17, 2009թ.

Մասնակցության վճարը` 5000 դրամ (ներառում է բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումը):

Մի՛ կորցրեք հաջողակ գործարար դառնալու Ձեր այս հնարավորությունը:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և հայտերի համար կարող եք դիմել.

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա
Հասցե` ք.Երևան, Աբովյան 37 բն.9
Հեռ. (010) 58 07 87
Ֆաքս. (010) 58 07 87
Էլ.փոստ.
Share |

Կարդացեք այս բաժնում