Ս.թ. հուլիսի 10-23-ը Կոտայքի մարզում իրականացվեց ՙԿրծքի քաղցկեղի վաղ ախտորոշում Հայաստանում՚ ծրագիրը, որի իրականացնողներն էին ՙՀայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա՚ և ՙԲաց բժշկական ակումբ՚ հասարակական կազմակերպությունները, Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և Կոտայքի մարզպետարանի հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն էր` բարձրացնել Կոտայքի մարզի կանանց իրազեկության մակարդակը կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման մեթոդների մասին: Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի 10 համայնքներում կազմակերպվել են հարցումներ, ինչպես նաև կազմակերպվել է ուսուցողական դասընթաց` ՙՀավասարը հավասարին՚ ու կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով կատարվող ինքնազննման մեթոդների ուսուցմամբ: Ծրագրի տարբեր փուլերին մասնակցել են ինչպես անհատ կանայք, աղջիկներ, այնպես էլ ՏԻՄ ներկայացուցիչներ ու բուժհաստատությունների աշխատակիցներ:
Ծրագրի շրջանակներում հրատարակվել են գրքույկներ կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման և ինքնազննման մեթոդների ներկայացմամբ, որոնք բաշխվել են մարզի բուժհաստատություններին ու հանրությանը:
Գրքույկների ձեռքբերման նպատակով կարող եք դիմել ՀԵԿԱ գրասենյակ:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն