2010թ. մարտ ամսից "Կին-առաջնորդ" ֆորումի համակարգող խորհուրդը հայտարարում Է "Կին առաջնորդ" ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը և հրավիրում հետաքրքրվողներին մասնակցելու:
Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի կողմից: Ծրագրի երկրորդ փուլն իրենից ներկայացնում է դասընթացների շարք, որին մասնակցելու համար կընտրվեն երեսուն մասնակից` քաղաքացիական հասարակության տարբեր հաստատությունենրի ներկայացուցիչներ: Վերապատրաստումը կտևի մեկ տարի:
Առաջին դասընթացը տեղի կունենա 2010թ. ապրիլին:
Ծրագրի հիմնական նպատակն է` նպաստել երիտասարդ կանանց առաջնորդական հմտությունների զարգացմանը:
Այս թեմայով տեսեք նաև`
"Կին առաջնորդ" ծրագրին կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան քաղաքացիական հասարակության տարբեր հաստատությունները ներկայացնող (հասարակական կազմակերպության, քաղաքական կուսակցության, պետական կամ մասնավոր ոլորտների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչ )աղջիկներ և կանայք:
Դասընթացները կազմակերպվելու են ամսեկան մեկ անգամ` աշխատանքային օրերին` 3-5 ժամ տևողությամբ:Ընդհանուր թվով, կազմակերպվելու է 10 դասընթաց:
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:
Թեկնածուների ընտրությունը կկատարվի ներկայացված հայտերի հիման վրա, ինչպես նաև առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2010թ. մարտի 31-ը: Մասնակիցները կտեղեկացվեն մինչև ս.թ. ապրիլի 10-ը:
Տեղեկությունների համար զանգահարել` 58 20 64; 58 05 60:
Հայտի ձև`








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն