ՀՀ Կին ձեռներեցների ցանց

"ՍԿՍԻՐ ՔՈ ԳՈՐԾԸ" դասընթաց սկսնակ գործարարների համար

01/05/2010
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ, սկսում են "ՍԿՍԻՐ ՔՈ ԳՈՐԾԸ" դասընթացը սկսնակ գործարարների համար:
Դասընթացին կարող են մասնակցել այն երիտասարդները, ովքեր ունեն գործարար գաղափար և ցանկանում են գործարար ոլորտում ձեռք բերել գիտելիքներ, տեղեկատվություն, հմտություններ:
Ընդհանուր թվով կկազմակերպվի 6 դասընթաց:
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 5 օր է:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն նաև կազմել բիզնես պլան:
Երրորդ դասընթացը տեղի կունենա ս.թ. մայիսի 24-28-ը:
Հայտերի ներկայացման համար դիմել ՀԵԿԱ գրասենյակ` Աբովյան 37 բն. 9 հասցեով, կամ զանգահարել 010580787, 094580887 հեռախոսահամարով:
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 23-ը:
Share |

Կարդացեք այս բաժնում