ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն հայտարարում է "Արյունատվության օր"

17/05/2010
Կարևորելով մեր երկրում երիտասարդ կանանց դերի բարձրացումը և իրականացնելով քաղաքականություն` ուղղված կանանց հիմնախնդիրների լուծմանը, Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան վստահ է, որ որքան առողջ լինի կինը, այնքան ամուր է ընտանիքը, որքան առողջ ու ամուր լինի ընտանիքը, այնքան ամուր է նաև մեր հասարակությունը:

Ելնելով այս սկզբունքից` ՀԵԿԱ-ն, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի հետ համագործակցությամբ, մայիսի 22-ին հայտարարում է արյունատվության օր:

Գրանցվել կարող են բոլոր այն երիտասարդ աղջիկները, կանայք և ընդհանրապես ցանկացողները, ովքեր գիտակցում են խնդրի կարևորությունը և պատրաստ են իրենց մարդասիրական արարքի արդյունքում փրկել մեկ մարդու կյանք:

Մենք խրախուսում ենք բոլորիդ մասնակցությունը և նախապես շնորհակալություն ենք հայտնում արձագանքելու համար:

Գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի գրասենյակ 58 07 87 հեռախոսահամարով, գրել էլ. հասցեին կամ այցելել Աբովյան 37, բն. 9:


Գրանցման վերջնաժամկետն է` չորեքշաբթի, մայիսի 20-ը, ժամը 16:00-ն:
Share |

Կարդացեք այս բաժնում