Կարևորելով մեր երկրում երիտասարդ կանանց դերի բարձրացումը` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ-ն) իր գործունեության միջոցով նպաստում է կանանց հիմնախնդիրների լուծմանը: Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի անդամները վստահ են, որ որքան առողջ լինի կինը, այնքան ամուր է ընտանիքը, որքան առողջ ու ամուր լինի ընտանիքը, այնքան ամուր է նաև մեր հասարակությունը:
Ելնելով այս սկզբունքից` ՀԵԿԱ-ն, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի հետ գործակցությամբ, 2010թ. մայիսի 22-ին հայտարարել էր արյունատվության օր: Մի խումբ երիտասարդ աղջիկներ և կանայք այցելեցին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր և գրանցվեցին որպես դոնորներ` այսպիսով ստեղծելով հնարավորություն` փրկելու մեկ մարդու կյանք:
Ակցիան կկրի շարունակական բնույթ:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հետևել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի պատրաստակամ անդամների և համակիրների օրինակին` դառնալ դոնոր, կարող են գրանցվել` զանգահարելով 580787 հեռախոսահամարով, այցելելով ք.Երևան, Աբովյան 37, բն. 9 հասցեով կամ գրելով մեզ`
հասցեին:
Միշտ հիշեք, որ ինչ-որ մեկը ապրելու համար ունի միայն Ձե՛ր օգնության կարիքը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն