2011 թ. հունվարի 14-ից 23-ը Ծաղկաձորում կկազմակերպվի ձմեռային ճամբար`""Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում:
Ծրագրի հեղինակը "Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիա" ՀԿ-ն է` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցում են ՀՀ-ում բնակվող 13-ից 18 տարեկան աղջիկները:
ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Ասատրյանն Aysor-ին ասաց, որ 230 հայտատուներից ընտրվել է 77 մասնակից` յուրաքանչյուր մարզից 7 հոգի` հաշվի առնելով երեխաների հասարակական ակտիվությունը, կրթության մակարդակը, համայնքում որևէ բան փոխելու ցանկությունն ու այլ պահանջներ:
"Կարևոր էր նաև նրանց ազատ մտածելու և ստեղծագործելու կարողությունը, քանի որ ձմեռային ճամբարի շրջանակներում նրանցից յուրաքանչյուրը պետք է անհատական ծրագիր առաջարկի ու իրագործի: Կլինեն նաև խմբակային ու մարզային ծրագրերի առաջարկներ",- ասաց Լ. Ասատրյանը:
Նշենք, որ ճամբարի մասնակիցների կողմից առաջարկված ծրագրերն իրականացնելու փուլում ՀԿ-ն, ըստ Լ. Ասատրյանի, ֆինանասական օգնություն չի ցուցաբերելու, լինելու է միայն բարոյական աջակցություն:
Նրա խոսքով` ""Աղջիկների երկիր շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի նպատակը երեխաների իրազեկման մակարդակի բարձրացումն է ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ և երիտասարդ աղջիկներին` որպես ՀՀ քաղաքացիներ, իրավունքների և պարտականությունների հետ ծանոթացումը:
Նշենք, որ Ճամբարի մասնակիցներին կտրամադրվեն գիտելիքներ առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության և այլ թեմաներով, կկազմակերպվեն հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն