Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի նպաստել ՀՀ-ում երիտասարդ աղջիկների շրջանում քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, դաստիարակել պատասխանատու քաղաքացիներ երկրի համար, սահմանել երիտասարդ աղջիկների, որպես ՀՀ քաղաքացիների, իրավունքների և պարտականությունների համակարգը, ամրապնդել վստահության, հպարտության և սիրո զգացողությունը երկրի հանդեպ:
Իր ողջույնի խոսքով աշխատանքային քննարկումը բացեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ողջունելով շարժման հայաստանյան մասնակիցների առաջին քայլերը՝ դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ում ևս սկզբնական շրջանում մասնակիցների թիվն ընդամենը մի քանի տասնյակ էր, սակայն տարիների ընթացքում այդ թիվը հասել է շուրջ 20 հազարի:
Նա նշեց նաև, որ ցանկացած երկիր, որպեսզի այսօր կարողանա դիմակայել աշխարհի մարտահրավերներին, պետք է իր տաղանդները ու ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործի, և աղջիկներն ու կանայք ևս իրենց ակտիվ մասնակցությունը պետք է բերեն այս գործին:
Այնուհետև տեղի ունեցավ «Կինը որպես առաջնորդ» թեմայով հայտարարված շարադրությունների և պաստառների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը: Դեսպան Յովանովիչը պատվոգրեր հանձնեց հաղթողներին:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ««Աղջիկների երկիր» շարժման 13-18 տարեկան մասնակիցներ, ովքեր ներկայացնում էին ՀՀ բոլոր մարզերը:
Քննարկման նպատակն էր` ամփոփել ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված գործունեությունը և մշակել հետագա անելիքները:
««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի համակարգող Լիանա Դալլաքյանը և փորձագետ Անուշ Շիլաջյանը մանրամասն ներկայացրեցին ծրագրի բովանդակությունը և արդյունքները:
Աշխատանքային քննարկման մասնակիցներին ողջունելու էին եկել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական Վարդուհի Որսկանյանը, UNICEF–ի ներկայացուցիչ Քրիստինա Ռոչելլան, ինչպես նաև ՀՀ պետական ու հասարակական ոլորտում հաջողության հասած մի խումբ կանայք, գործընկերներ: Նրանք բոլորը ներկայացրեցին իրենց տեսակետները ՀՀ-ում աղջիկների և կանանց մասնակցության առավել բարձր մակարդակի անհրաժեշտության մասին, ինչպես նաև խրախուսեցին ««Աղջիկների երկիր» շարժման մասնակիցներին` ներկայացնելով իրենց փորձը:
««Աղջիկների երկիր» շարժման մասնակիցները ևս հանդես եկան ելույթնեով` ներկայացնելով ծրագրի կարևորությունը իրենց և իրենց հասակակիցների համար, ծրագրի շրջանակներում իրենց մարզերում և համայնքներում իրականացրած և առաջիկայում իրականացվելիք միջոցառումները, մարզերում և համայնքներում աղջիկների և երիտասարդ կանանց հիմնախնդիրները և հանդես եկան դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով:
««Աղջիկների երկիր» շարժման մասնակիցները պատասխանեցին նաև հյուրերի հարցերին և հարցեր ուղղեցին նրանց:
Աշխատանքային քննարկման ավարտին ««Աղջիկների երկիր» շարժման մասնակիցներն ամփոփ ներկայացրեցին իրենց առաջիկա անելիքները:
Այս թեմայով տե՛ս նաև
- I Առաջին լրատվական-Աղջիկների երկիր (տեսանյութ)
- Aysor.am-Երիտասարդ աղջիկների աշխատաժողով` Երևանում
- Lragir.am-Մարի Յովանովիչն ամփոփել է ծրագիրը
- Новости Армения-«Կինը որպես առաջնորդ» մրցույթի հաղթողները Հայաստանում ԱՄՆ դեսպանից մրցանակներ են ստացել
- Panorama.am-«Աղջիկների երկիր» Հայաստա՞նս
- Araks weekly-Հայաստանում «Աղջիկների շարժում» հիմնելու քննարկմանը կմասնակցի նաեւ Մարի Յովանովիչը








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն