Haynews․am
Հայատանի հանրապետությունում կանանց մասնակցությունը բոլոր ոլորտներում դեռևս բավարար չէ: Սա խթանելու համար «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» տանում է մի շարք աշխատանքներ, հայտարարել է Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը և մանրամասնել. «Կանանց տնտեսական մասնակցությունը խթանելու նպատակով մենք իրականացնում ենք «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրը` ՀՀ ողջ տարածքով առանց տարիքային սահմանափակումների: Փորձում ենք գտնել այն կանանց, ովքեր ինչ-որ չափոով ձեռներեցությամբ են զբավում»:
Բացի սրանից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» ՕՔՍՖԱՄ կազմակերպության հետ իրականացում է «Սննդի ոլորտի կին հերոս» մրցույթը: Այժմ մրցույթի հայտերի հավաքագրման փուլն է: Նպատակն է խրախուսել ՀՀ գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է համայնքի կայուն զարգացմանը: «Մենք փորձում ենք նրանց դրական կերպարն օրինակելի դարձնել մյուս կանանց համար», ասել է Լիլիթ Ասատրյանը:
Ասատրյանի խոսքով` իրեն փորձում են խրախուսել փոքր և միջին ձեռներեցությունը. «Դեռևս 2009 թվականին մենք հետազոտություն անցկացրեցինք, պարզելու փոքր և միջին ձեռներեցության մեջ կանանց ներգրավվածությունը: Պարզեցինք, որ հատկապես մարզերում գրանցված էին կին ձեռներեցներ, բայց իրականում տղամարդիկ էին»:
Ըստ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գործազուրկների 7 տոկոսը կանայք են, սակայն այս ցուցանիշը հավաստի չէ, քանի որ շատ տղամարդիկ չեն գրանցվում զբաղվածության կենտրոններում:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն