Հայաստանի հանրային ռադիո > Ռադիոլուր
Այս տարի կանանց միջազգային օրը նվիրված է գյուղաբնակ կանանց: Տոնի պատեհ առիթից օգտվելով՝ ՕՔՍՖԱՄ կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան առաջին անգամ նախաձեռնեցին «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությանը:
Այսօր տեղի ունեցան մրցույթի արդյունքների ամփոփումը և գյուղմթերքների ցուցահանդես-տոնավաճառը: Ինչպես հայտնեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, մրցույթին հանրապետության տարբեր մարզերից ստացվել էին հարյուրից ավել հայտեր:
Խրախուսվեցին մեր գյուղերում իրենց գործունեությամբ հաջողության հասած կանայք։ Հաղթողները ներկայացնում էին Ամասիա, Օշական, Բերդ, Թթուջուր, Գինեվետ, , Գանձաքարմ, Ակնաղբյուր, Դարբաս, Հերմոն, Ակնաշեն, Արամուս գյուղերը:
Միջոցառմանը ներկա էր մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը տիկնոջ հետ: Ծանոթանալով տոնավաճառում ներկայացված գյուղատնտեսական արտադրանքի տեսականուն և կատարելով որոշ գնումներ, դիվանագետը գոհունակություն հայտնեց նման մրցույթի անցկացումից:
«Կարևոր է խթանել գյուղի կանանց և այս միջոցով նաև գյուղատնտեսության զարգացմանը` կոոպերացիաների և այլ միավորումների միջոցով: Կանայք այսօր բավականին մեծ ներդրում ունեն այս ոլորտում և ես ու իմ տիկինը տպավորված ենք»,- ասաց նա:
Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, քանի որ կանանց մասնակցությունն այստեղ չափազանց կարևոր է, նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն