armenpress.am
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը եւ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը նոյեմբերի 2-ին ստորագրեցին «Արեւելյան գործընկերության» մշակութային ծրագրերի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սամուելյանը նշեց, որ նման համաձայնագրի ստարագրումը կարեւոր է հատկապես մշակութային ժառանգության որոտում:
«Այս ծրագիրն «Արեւելյան գործընկերության» դրամաշնորհային ծրագրերից մեկն է, որին Հայաստանը մասնակցում է: Կարծում եմ` այն նոր դռներ կբացի թանգարանային ոլորտով զբաղվող կառույցների եւ անհատների համար»,- ասաց նախարարի տեղակալը:
Ստորագրված փաստաթղթի համաձայն` կողմերը Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում իրականացնելու են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» խորագրով համատեղ ծրագիր:
«Մեզ համար կարեւոր է պետություն եւ քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, որը նպաստում է երկրի մշակութային կյանքի ակտիվացմանը»,- ասաց Ասատրյանը: Նա նշեց, որ պետությունն իրականացնում է իր պետական քաղաքականությունը, իսկ հասարակական կազմակերպություններն իրենց գործունեության շրջանակներում աջակցում են մշակութային խնդիրների լուծմանը:
Հայաստան-Եվրամիություն մշակութային համագործակցության շրջանակներում 2009 թվականին մեկնարկել է «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որի գործնական կիրառումը սկսել է 2011 թվականին եւ ընդլայնվելու է մինչեւ 2013 թվականները: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է նաեւ Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրերում: 2007- 2011 թվականներին ԵՄ կողմից Արեւելյան գործընկերության երկրների համար հաստատված 17 դրամաշնորհային ծրագրերից 8-ն իրականացվել է Հայաստանի մասնակցությամբ:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի նպատակն է խրախուսել եւ տարածել ավանդական մշակութային ժառանգությունը` մասնավորապես թանգարանային ոլորտում լավագույն նորարարական մշակութային եւ ստեղծագործական նախագծերը, զարգացնել մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական եւ առեւտրային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը, ընդլայնել Արեւելյան գործընկերության շրջանակում միջմշակութային երկխոսությունը:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն