ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ. ԲԱՑԱՌԻԿ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ

15/03/2013
asrc.am
Կատեգորիա Լրահոս
Ըստ Լիանա Շահնազարյան
Մարտի 8-ին «Կոնգրես» հյուրանոցում տոն էր: Օրը կարևորվեց նաև գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսուհիների համար: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից իրականացվում էր «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս - 2013» մրցույթի մրցանակաբաշխությունը:
Մրցույթի նպատակն էր` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց, որոնց հաջողվել է` իրենց գործունեության արդյունքում, իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայքների կայուն զարգացմանը:
Ներկաներին ողջունեց և կանանց միամսյակը շնորհավորեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար պրն. Ռ. Մակարյանը. «Գարնանային այս գեղեցիկ տոնը ևս մեկ հրաշալի առիթ է մեր երախտիքի և գնահատանքի խոսքերը հղելու Ձեզª ձեր նվիրումի, հոգատարության, ազգապահպան ու աննկուն ոգու և ոգեշնչող ներկայության համար£ Ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակության մեջ անփոխարինելի է ձեր դերը, և ես անչափ ուրախ եմ, որ օրեցօր մեծանում է Ձեր ներգրավվածությունը մեր պետության հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում: Կրկին շնորհավորելով Ձեզ, այս տոնական օրվա առթիվª մաղթում եմ անսահման սեր և երջանկություն, ընտանեկան ջերմություն և հաջողություն Ձեր բարի ու նվիրական նախաձեռնություններում»£
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը միջոց է` բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության ոլորտում, ինչպես նաև ներկայացնելու կին ձեռներեցների` դրական փոփոխությունների բերող գործունեությունն ու դժվարությունները հաղթահարելու հաջողված օրինակները, միաժամանակ խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ և օրինակելի ներդրում են կատարում իրենց ընտանիքների և համայնքների զարգացման ուղղությամբ:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս- 2013» մրցանակաբաշխությանը մրցանակներ ստացան` Լ. Քոչարյանը (Արարատ), Ն. Ավագյանը (Վայոց ձոր), Թ. Գևորգյանը (Սյունիք) և Ս. Խաչատրյանը (Գեղարքունիք): Մրցույթի խրախուսական մրցանակներ ստացան` Վայոց ձորի, Արմավիրի, Կոտայքի, Լոռվա, Շիրակի և Տավուշի մարզերի կանայք: Իսկ այն հանրային թղթակիցները, ովքեր նպաստել են «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի հաղթողներին բացահայտելու գործում, ևս արժանացան խրախուսական մրցանակների:
Մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցավ նաև գյուղատնտեսության ոլորտի հերոսուհի կանանց մասին պատմող գրքույկի շնորհանդեսը: Գրքույկում ամփոփված են գյուղմթերքների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող և 2013 թ. մրցույթին մասնակցած կին հերոսների հաջողության պատմությունները:
Միջոցառմանը հաջորդեց նաև հերոս կանանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդեսը: Արարատի մարզի Արևաշատ գյուղի անհատ ձեռներեց տկն. Ռ. Սիմոնյանը ներկայացնում էր չրերի հետաքրքիր հավաքածու, Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի «Հրեշտակ գյուղատնտեսական ասոցիացիա» Ս/Կ -ի նախագահ տկն. Լ. Խուրշուդյանը ներկայացնում էր բուսական թեյեր, հորած պանիր` թարխունով, նուշ և գաթա, նույն մարզի Գոմք գյուղի «Վանքաձոր» կոոպերատիվի նախագահ Ն. Ավագյանն էլ ներկաներին ցուցադրեց գյուղից բերված մուրաբաները, կոմպոտները, թթուն, լավաշը, հալվան, պանրի տեսականին ու ոչ ավանդական չրերը: Անմասն չմնաց նաև Արագածոտնի մարզի Օշական գյուղը: «Գյուղի կին» ՀԿ-ի նախագահ, «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ի տնօրեն Վերա Գրիգորյանը նշեց, որ արտադրում են չրեր ավանդական եղանակով:
Այսպիսին են հայ կանայք, դժվարությունները նրանց չեն ընկճում, այլ ավելի են ուժեղացնում` պայքարելու հանուն իրենց զավակների բարօրության: Նրանց գործն իսկական հերոսություն է:

=7992&cHash=9eb667da9702bb188ba0d5ba1c445e8c]ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում