ՀՀ Կին ձեռներեցների ցանց

[ARMSCOOP] ՀԵԿԱ Կանանց Առաջնորդության Ակադեմիա-2013

23/05/2013
armscoop.com
ՀԵԿԱ-ի՝ կանանց առաջնորդության 2013թ. ակադեմիայի նպատակն է հզորացնել և ոգեշնչել մասնակիցներին՝ դառնալու ավելի ակտիվ իրենց համայնքներում և աշխատավայրերում, կառուցելու մարզային մասնագիտական ցանցեր, մշակելու նորարարական ծրագրեր համայնքներում իրականացնելու համար:

Կանանց առաջնորդության ակադեմիան ՀԵԿԱ-ի և Հայաստանում Խաղաղության Կորպուսի Գենդերային հավասարության և կանանց հզորացման նախաձեռնության (GenEq) համատեղ նախագիծն է, որը կազմակերպությունների մարզային ցանցերի շնորհիվ կզարգացնի տաղանդավոր կանանց կարողությունները ողջ Հայաստանում: Ծրագիրն ունի երեք հիմնական ուղղություն.

Ուղղություն 1. Առաջնորդության համաժողով (հունիս 20-22, 2013)

ՀԵԿԱ ԱԱԿ-2013 համաժողովը նպատակ ունի նպատակասլաց 50 կանանց Հայաստանի ողջ տարածքից համախմբել Ծաղկաձորում՝ զարգացնելու համար նրանց անձնական և համայնքային կարողությունները: Համաժողովը կտևի 2 ամբողջական օր: Երեկոները ընթրիքի ընթացքում ևս հարուստ կլինեն բանախոսներով:

Համաձայն 2013թ. հունվարին Հայաստանի տարբեր բնակավայրերի 150 կանանց շրջանում անցկացված հարցումների արդյունքների, համաժողովի թեմաներն ընտրված կլինեն ըստ առավելագույն հետաքրքրության: Այդ թեմաների թվում են՝ ցանցային աշխատանք, բանակցային հմտություններ, ներկայացման հմտություններ, մարքեթինգ/սոցիալական մեդիա, հաջողակ թիմերի ստեղծում, անձնական զարգացման պլանների ստեղծում, ինչպես գրել ռեզյումե/CV, ինչպես դառնալ ձեռնարկատեր, անձնական ուժեղ կողմեր/ստուգում:

Ուղղություն 2. Աշխատանքային մարզային խմբեր (հուլիս-հոկտեմբեր, 2013թ.)

Համաժողովի ընթացքում կանայք կբաշխվեն աշխատանքային հինգ մարզային խմբերի՝ յուրաքանչյուրը կազմված հանրային ու մասնավոր ոլորտները ներկայացնող 10 մասնակցից: Յուրաքանչյուր խմբին կկցվի ՀԵԿԱ-ի ցանցից մեկ մենթոր: Համաժողովի ընթացքում, աշխատանքային խմբերում կանայք կստեղծեն հարաբերություններ միմյանց հետ, կընտրեն խմբի ղեկավար, ինչպես նաև իրենց մենթորի հետ կմշակեն հաջորդ երեք ամիսների աշխատանքային ծրագիրը խմբի համար:

Աշխատանքային խմբերի նպատակները 2-ն են`

1. Հայաստանի ողջ տարածքում ստեղծել կին առաջնորդների ցանց՝ ցանցի ներսում միմյանց աջակցելու և համագործակցությունը խրախուսելու համար՝ օգտագործելով համաժողովի ընթացքում ձեռքբերած անձնական և մասնագիտական հմտությունները: 2. Գործնականում կիրառել ձեռքբերված նոր հմտություններն ու ցանցերը՝ նախագծելով նոր ծրագրեր, որոնք փորձագետներին և/կամ հնարավոր գործընկերներին կներկայացվեն 2013թ. հոկտեմբերին, Երևանում:

Մասնակիցները պատասխանատու կլինեն իրենց աշխատանքային խմբերի շրջանակներում նախագծված ծրագրերի համար (առնվազն մեկ ծրագիր բոլոր 10 կանանց մասնակցությամբ՝ իրենց համայնքներում, կամ մեկական ծրագիր յուրաքանչյուր կնոջ կողմից): Մենթորները, որոնք պարբերաբար կիրազեկվեն կանանց կողմից իրականացվող գործողությունների մասին, կուղղորդեն նրանց: Կանայք իրենց մենթորներին կներկայացնեն մշակված ծրագրերի նախագծերը մինչև սեպտեմբերի 15-ը: Մենթորներից, ՀԵԿԱ-ի անձնակազմից, GenEq-ի ներկայացուցիչներից, փորձագետներից, համաժողովի վարողներից կազմված կամավոր հանձնաժողովը կդիտարկի ծրագրերի նախագծերը և հետադարձ կապով կնպաստի դրանց բարելավմանը: Ծրագրերի վերջնական տարբերակները կներկայացվեն հոկտեմբերի կեսին, հաջորդող միջոցառման՝ գործնական ճաշի ժամանակ:

Ուղղություն 3. Գործնական ճաշ ծրագրերի ներկայացման համար (հոկտեմբերի կես, 2013թ.)

Գործնական ճաշը տեղի կունենա Երևանում և կվերամիավորի բոլոր մասնակիցներին ու մենթորներին: Մասնակիցները կկիսեն իրենց փորձառությունը համաժողովի ընթացքում ձեռքբերած հմտությունների կիրառման, ցանցերի՝ աշխատանքում և կյանքում ունեցած դերի մասին, ինչպես նաև փորձագետներին կներկայացնեն մշակված ծրագրերը: Փորձագետների շարքում կլինեն առաջնորդներ հասարակական, բիզնես և այլ կազմակերպություններից, որոնք հետաքրքրված են Հայաստանի տարբեր վայրերում ապրող կանանց հետ համագործակցությամբ: Այս բաժինը ոչ միայն կարևոր է ծրագրերի մասին արժեքավոր կարծիքներ հայտնելու մասով, այլև իրական հնարավորություն է կապ ստեղծելու մասով գոյություն ունեցող ռեսուրսի և իրատեսական ծրագրի միջև՝ վերջինս կյանքի կոչելու համար:

Այսպիսով, մասնակից կանայք, ձեռք բերելով անձնական և մասնագիտական հմտություններ, կվերապատրաստվեն, երկրում կստեղծեն նպատակասլաց և տաղանդավոր կանանց ցանց, կնախագծեն նորարարական ծրագրեր իրենց համայնքների համար, ինչպես նաև կստեղծեն կապեր Հայաստանում գործող կազմակերպությունների առաջնորդների հետ: Ձեռքբերված հմտություններն ու կապերը կնպաստեն նրանց կարողությունների զարգացմանը և կխրախուսեն՝ իրականացնելու դրական փոփոխություններ Հայաստանի համայնքներում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` մայիսի 26, 2013թ., ժ.24.00

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում