ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Դասընթաց` «Գործարար հանրային կապերի կառավարում» թեմայով

23/07/2013
2013թ. մայիսի 23-24-ը ՀԵԿԱ գրասենյակում տեղի ունեցավ «Գործարար հանրային կապերի կառավարում» թեմայով դասընթացը, որն իրականացվեց Մասնագիտական վերապատրաստման դասընթացների շարքի շրջանակներում:
Մարքեթինգի, առևտրի և կառավարման ոլորտներում Մասնագիտական վերապատրաստման դասընթացների շարքը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախաձեռնությունն է: Դասընթացները համատեղում են ժամանակակից տեսությունները, գործնական և խորհրդատվական ինտերակտիվ մատուցման ոճը` ապահովելով ակտիվ մասնակցություն ուսուցման և վերապատրաստման ողջ ընթացքում:
Ավելին, ներկայացվում են բացառիկ ֆոտոշարքեր, տեսանյութեր և ուսումնասիրություններ, որոնք պատրաստվել են միջազգային ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև անցկացվում են իրավիճակների վերլուծություններ, թեսթեր, քննարկումներ և այլն։
Share |

Կարդացեք այս բաժնում