a1plus.am
Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումներն անցկացվեցին Երևանից դուրս` Գյումրիում, մայիսի 26-ին: Սա նաև նշանավորեց Շիրակի, Լոռու և Տավուշի մարզեր ԵՄ ավտոբուսի շրջայցի մեկնարկը, որ կազմակերպել է Երևանում ԵՄ կենտրոնը:
Եվրոպայի օրվա տոնակատարությունները Գյումրիում մեկնարկեցին Գյումրու պետական մանկավարժական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հանդիպմամբ, որտեղ քննարկվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցությունը:
Դեսպան Տրայան Հրիսթեան հանդիպմանը նշեց, որ ուսուցչի աշխատանքը շատ կարևոր է: «Իմ ծնողներն ուսուցիչներ են, և ես գիտեմ, թե ինչ պատասխանատվություն ունի ուսուցիչը»,- ասաց դեսպանը: «Ուսուցիչներ պատրաստելն էլ ավելի մեծ պատասխանատվություն է»:
Դեսպան Հրիսթեան այդուհետև ցուցահանդես բացեց Գյումրու «Սթայլ» պատկերասրահում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի համաձայն, այս տարի անցկացվող Եվրոպայի օրվա մտահղացումն էր բաց երկխոսություն ծավալել մարդկանց հետ` ի ցույց դնելով Եվրոպական միության թափանցիկությունը և բաց վերաբերմունքը: «Մեր նպատակը տեղեկատվություն տրամադրելն է` առաջ բերելու ձեր հետաքրքրությունն ու ներգրավվածությունը»,- ընդգծեց դեսպան Հրիսթեան:
Ցուցահանդեսում ներկայացված կտավները ստեղծվել էին մայիսի 24-ին «Լույսգիշեր» ներկայացման ընթացքում վեց հայ արվեստագետների կողմից և ներկայացնում էին եվրոպական արժեքների նրանց ընկալումները:
Միաժամանակ,փոքրիկ տեղեկատվական տոնավաճառ անցկացվեց, որտեղ Շիրակի մարզում ակտիվ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը («Ապագա ընտրողները որպես ժողովրդավարական փոփոխությունների գործակալներ.ապագան հիմա է» (իրականացվում է Երիտասարդական գիտա-մշակութային կազմակերպության կողմից), «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» (իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից), «Հարստություն բազմազանության միջոցով» (իրականացնում է ՀԿ կենտրոնը), «Մշակույթին, որ շունչ. Հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» (իրականացնում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան))ներկայացրեցին իրենց գործունեությունը:
ԵՄ ավտոբուսը այսօր շրջայց կկատարի Շիրակի մարզում` հնարավորություն ընձեռելով Եվրոպական միության մասին ավելին իմանալ հարցաշարերի, խաղիկների ու վիճակախաղի միջոցով, որ կներկայացնեն Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Ցանկացած մարդ կարող է մասնակցել վիճակախաղին` հետաքրքրական մրցանակներով:
ԵՄ ավտոբուսը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում կլինի մայիսի 26-31-ը: ԵՄ ավտոբուսը ԵՄ կենտրոնի շարժական տարբերակն է:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն