mardik.am
Նաիրա Մնացականյանն ասաց, որ իրենք` ինչպես նախապես որոշել էին, իրենց ստացած եկամտի 40 տոկոսը ներդնելու են համայնքի ծրագրերի իրականացման գործում:
Այսօր մամուլի ասուլիսում ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի և քարոզարշավների պատասխանատու Քրիստինե Հովհաննիսյանը նշեց, որ ՕՔՍՖԱՄ-ն արդեն երեք տարի է «Աճեցնենք» քարոզարշավի շրջանակներում իրականացնում է «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը: Նա ասաց, որ այս տարի մրցանակաբաշխությունն իրականացվել է Տավուշի և Վայոց ձորի մարզերի տասնութ գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների անդամ կին ֆերմերների շրջանում: Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն վաղը:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ իրենք արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում են ՕՔՍՖԱՄ-ի հետ և իրենց ծրագիրը, բացի նրանից, որ նպատակ ունի բացահայտել այն կանանց, ովքեր գյուղմթերքների արտադրոթյան ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում, փորձում է նաև բարձրացնել կնոջ դերը` գյուղատնտեսության ոլորտում:
«Հերմոն» գյուղատնտեսական կանանց կոոպերատիվի նախագահ Նաիրա Մնացականյանը ներկայացրեց իրենց կոոպերատիվի ստեղծման պատմությունը: Նա նշեց, որ իրենց մշակած մշակաբույսերը ցրտադիմացկուն են և բարձր բերքատվություն են ապահովում: Նաիրա Մնացականյանն ասաց, որ իրենք` ինչպես նախապես որոշել էին, իրենց ստացած եկամտի 40 տոկոսը ներդնելու են համայնքի ծրագրերի իրականացման համար, և առաջնահերթ ցանկանում են նախակրթարան ստեղծել:
«Ազատեկ» գյուղատնտեսական կանանց կոոպերատիվի նախագահ Սիրարփի Ավետիսյանը նշեց, որ իրենց փոքրիկ և հեռավոր գյուղը պետական ոչ մի իշխանության կողմից ուշադրության և աջակցության չի արժանացել և միայն ՕՔՍՖԱՄ-ն է, որն ուշադրություն դարձրեց գյուղին:
«Ջերմատունը մենք այնպես ենք մշակում, կարծես մեր երեխաներին ենք մեծացնում և շատ լավ բերք ենք ստանում»,-ասաց մեկ այլ կոոպերատիվի նախագահ Նունե Ավագյանը: Նա նշեց, որ նախքան աշխատանքին անցնելը դասընթացներ են անցկացվել: Նա ասաց, որ իրենց համայնքը ցանկանում են դարձնել փոքրիկ Շվեյցարիա: «Ռեսուրսներ ունեինք, որ քնած էին, և մենք հիմա դրանք լիարժեք օգտագործում ենք և դեռ կշարունակենք օգտագործել»,-ասաց նա: Նա նշեց, որ ՕՔՍՖԱՄ-ը այն համայնքներին է ընտրում, որտեղ ակտիվություն չկա:
Նաիրա Մնացականյանն ասաց, որ սերմերը և սածիլները չեն բերվում դրսից, այլ աճեցվում են այստեղ: Նա նշեց, որ իրենք երբեք չեն օգտագործել թունաքիմիկատներ, այլ միայն բուժանյութեր են օգտագործել:
Սոֆյա Աթաբեկյանն ասաց, որ ՕՔՍՖԱՄ-ը երիտասարդների «քնկոտությունն» արթնացրեց և համայնքը ստացավ բավականին եկամուտ, չնայած կարող էր ավելին ստանալ, եթե կլիմայական պայմանները բարենպաստ լինեին: Նրանք ասացին, որ գյողատնտեսության նախարարությունից կոոպերատիվների ստեղծման համար աջակցություն չեն ստացել:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն