ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ցուցահանդես վաճառք Գյումրիում

04/12/2013
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ կազմակերպում են «Ամանորին ընդառաջ. ներկայացնում են կին ձեռներեցները» թեմայով ցուցահանդես վաճառք:
Ցուցահանդես վաճառքը կկայանա 2013թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-17:00-ն, Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
Միջոցառման գործընկերներն են «ՊԱՐԱԴԻԶ» ընկերությունը և Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը:
Ցուցահանդես վաճառքին մասնակցելու համար կարող են գրանցվել հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունները, ձեռնարկությունները, ընկերությունները, համայնքները, գործարար կանայք և անհատները` նախապես գրանցվելով մինչև ս.թ. դեկտեմբերի 13-ը: Գրանցման համար կարող են դիմել.
- ՀԵԿԱ գրասենյակ (հեռ.` 010 /094 58 07 87)
- Շիրակի մարզպետարանի Զարգացման և ծրագրերի և վերլուծության բաժին
(0312 4-90-00-124)
- ՓՄՁ ԶԱԿ-ի Շիրակի մասնաճյուղ (060-46-40-34):
Ցուցահանդես վաճառքի նպատակն է` նպաստել Շիրակի մարզում կանանց տնտեսական հզորացմանը, ձեռներեցության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
Այցելուների համար մուտքն ազատ է:
Share |

Կարդացեք այս բաժնում