oratert.com
Ապրիլի 30-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան N3 արվեստի դպրոցում կայացավ Շնողի և Ախթալայի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան)՝ ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը:
Դրամաշնորհների հանձնման արարողությունը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
ՀԵԿԱ-ի նպատակն է` խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը քաղաքացիական հասարակության կերտման ճանապարհին, ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:
ՀԵԿԱ-ի խնդիրներից են` նպաստել ՀՀ երիտասարդության, մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել երիտասարդ կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ազգային արժեքների պահպանմանը, աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
«Ծրագիրը հաջողությամբ անցել է հաջորդ մակարդակի, որը հստակ է և իրականանալի: Դրամաշնորհների միջոցով, որոնք ծրագրի շրջանակներում հանձնվել են շահառուներին, մի կողմից ապահովվում է կանանց տնտեսական կայունությունը, և որպես Տեղական Տնտեսական Զարգացման ծրագրի արդյունք, կնպաստեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մյուս կողմից խթանում են կանանց կարողությունների զարգացումը»,- նշեց ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Դրամաշհնորհները տրամադրվել են ՀՀ Լոռու մարզում կանանց միջոցով համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Միջոցառման մասնակիցներն էին ծրագրի Տեղական Տնտեսական Զարգացման և ձեռներեցության դասընթացների բաղադրիչների շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին ֆինանսավորված նախագծերը և նախագծերի ընտրության չափորոշիչները, հանդիսավոր կերպով հաղթողներին հանձնվեցին դրամաշնորհները: Արդյունքները ներկայացրին ծրագրի ղեկավարները, տեղական թիմի ներկայացուցիչները, փորձագետները:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն