ՀՀ Կին ձեռներեցների ցանցը գործում է 2011թ.-ից և համախմբում է կին ձեռներեցների ՀՀ բոլոր մարզերից:
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նպատակը.
- ճանաչելի, գնահատելի և օրինակելի դարձնել կին ձեռներեցի գործունեությունը,
- նպաստել ՀՀ կին ձեռներեցների հզորացմանը,
- նպաստել ՀՀ կին ձեռներեցների միջև կապերի ամրապնդմանը և համագործակցության, հնարավորությունների ընդլայնմանը:
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի խնդիրները.
- զարգացնել կին ձեռներեցների կարողությունները,
- խրախուսել ՀՀ կին ձեռներեցներին,
- նպաստել կանանց ձեռներեցության ոլորտում բարեփոխումների իրականացմանը:
- Հանդիպումներ: Քննարկումներ: Դասընթացներ: Խորհրդատվություն:
- Ճանաչողական այցերի և փորձի փոխանակմանը նպաստող ծրագրերի կազմակերպում (ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս),
- Մենթորություն (ուղղորդում),
- Խրախուսական միջոցառումների ու մրցույթների կազմակերպում («Գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոս», «ՀՀ Կին ձեռներեց դեսպան», «Կանայք բարձրության վրա-5165»),
- ՀՀ Կին ձեռներեց դեսպանների համակարգի զարգացում,
- Աջակցություն և խորհրդատվություն` գտնելու գործընկերներ ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս,
- Ինտեգրում համաշխարհային մակարդակով տեղի ունեցող կին ձեռներեցների ծրագրերին,
- www.businesswoman.am` կայք կին ձեռներեցների համար և կին ձեռներեցների մասին:
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ կարող են դառնալ.
• Ձեռներեցներ (միկրո, փոքր, միջին և մեծ բիզնեսի ներկայացուցիչներ), ովքեր գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում.
- Արտադրություն
- Գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն
- Ծառայությունների մատուցում (սպասարկում, զբոսաշրջություն, հրատարակչություն և այլն)
- Սոցիալական ձեռներեցություն
- Առողջապահություն
- Կրթություն
- Մշակույթ և այլն
• Սկսնակ ձեռներեցներ
• Ձեռներեցությամբ հետաքրքրվող ուսանողուհիներ, կանայք: