ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Աղջիկների երկիր շարժում

linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

«Աղջիկների երկիր» շարժումը ստեղծվել է ՀԵԿԱ-ի համանուն ծրագրի շրջանակներում՝ 2010թ.:
Ծրագիրը նախատեսված է 13-ից 18 տարեկան աղջիկների համար ՀՀ տարբեր մարզերից։
««Աղջիկների երկիր» շարժում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է՝
  • Բարձրացնել 13-ից 18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ,
  • Սահմանել երիտասարդ աղջիկների` որպես ՀՀ քաղաքացիների, իրավունքների և պարտականությունների համակարգը,
  • Ամրապնդել վստահության, հպարտության և սիրո զգացողությունը երկրի հանդեպ,
  • Դաստիարակել պատասխանատու քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության համար,
  • Խրախուսել աղջիկների ակտիվ մասնակցությունը հանրային ոլորտում:
««Աղջիկների երկիր» շարժում ՀՀ-ում» ծրագրի բաղադրիչներն են.
  • 10-ամյա ճամբար 77 աղջիկների մասնակցությամբ (յուրաքանչյուր մարզից 7-ական ներկայացուցիչ),
  • դասընթացներ՝ առաջնորդություն, մասնակցություն, կամավորություն, քաղաքացիական կրթություն (մարդու և երեխայի իրավունքներ, շահերի պաշտպանություն, հանրային կառավարում, որոշումների կառավարում և այլն),
  • թիմային աշխատանք,
  • ցանցային աշխատանք,
  • հանրային ելույթներ, բանավեճեր,
  • զրույցներ, քննարկումներ,
  • մշակութային ծրագրեր,
  • հանրային իրազեկման արշավներ,
  • ընտրություններ, ընտրարշավի կազմակերպում,
  • համայնքային և մարզային ծրագրերի մշակում և իրականացում,
  • հանդիպումներ տարբեր ոլորտներում հաջողության հասած կանանց հետ:
«Աղջիկների երկիր» շարժման շրջանակներում ստեղծվել է 13-18 տարեկան աղջիկների ցանց, որի միջոցով տարբեր բնակավայրերում բնակվող աղջիկները հնարավորություն ունեն ճանաչելու միմյանց, իրազեկվելու տարբեր համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին, իրար հետ կիսվելու ունեցած փորձով, նախագծելու և իրականացնելու համատեղ նախաձեռնություններ, որոնց իրականացումը բերում է համայնքների հզորացմանը և աղջիկների մասնակցության մակարդակի բարձրացմանը:
«Աղջիկների երկիր» շարժման հիմքում կանգնած են 75 աղջիկներ, ովքեր ներկայացնում են ՀՀ բոլոր մարզերը։
2014թ. տվյալներով՝ «Աղջիկների երկիր» շարժումը միավորում է ՀՀ բոլոր մարզերում բնակվող 13-22 տարեկան 2.500-ից ավելի աղջիկների:
Share |