ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) ներկայացուցիչների և ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:
Հանդիպման նպատակն էր՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարին ներկայացնել ՀԵԿԱ-ի գործունեությունը, առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները:
Հանդիպման շրջանակներում քննարկվեց ՀԵԿԱ-ի ընթացիկ և առաջիկա ծրագրերում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հնարավոր ներգրավվածության և աջակցության հարցը: Նախարար Սերգո Կարապետյանը հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ցանկությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու և հնարավորությունների սահմաններում աջակցելու ՀԵԿԱ-ին՝ գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես գյուղմթերքի արտադրության, վերամշակման և իրացման խթանմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն