armnewstv.am
Վեր հանել համայնքային խնդիրներն ու տալ դրանց լուծումները: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան 10 տարի այս սկզբունքով է աշխատում` օգնելով կանանց մասնակցել համայնքային կյանքի աշխուժացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը: 2013-ին Լոռու մարզում 10 կանայք կազմակերպությունից դրամաշնորհ են ստացել ու սեփական բիզնեսը զարգացրել: Մարզում նաև սառնարանային տնտեսություններ են հիմնվել: 2015-ին ՀԵԿԱ-ն կանանց սոցիալ-տնտեսական աջակցման կենտրոն է ցանկանում բացել Լոռու մարզի 10 համայնքների համար: Այն կօգնի կանանց մասնագիտանալ որևէ արհեստում, կծանոթացնեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու հմտություններին: Դեկտեմբերի 13-14-ին բարեգործական տոնավաճառ կանցկացվի և գումարը կուղղվի այս ծրագրին:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն