Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) հյուրընկալվել էր Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Ամերիկյան անկյունների հետ համատեղ կազմակերպված տեսակոնֆերանսին: ՀԵԿԱ նախագահը ներկայացրեց «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Այն նախատեսում է մեծացնել վայրի մրգերի, հատապտուղների ու խոտաբույսերի հավաքչության և իրացման արդյունավետությունը ՀՀ Լոռու մարզի Ախթալայի տարածաշրջանի 4 համայնքներում՝ Ախթալայում, Շամլուղում, Նեղոցում, Մեծ Այրումում` կանանց խմբային գործունեության և ընդհանուր պատասխանատվության խթանման, ինչպես նաև նրանց մասնագիտական կարողությունների զարգացման, նորարարությունների կիրառման ու խմբերի տեխնիկական վերազինման միջոցով: Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ իր փորձով կիսվեց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը, ով անցյալ տարի արժանացել է «Շրջանավարտների ներգրավվման ինովացիոն ֆոնդ-2014» (AEIF-2014) ծրագրին: Այն նախատեսում է խրախուսել ամերիկյան տարբեր ծրագրերի շրջանավարտներին, թիմեր կազմել և դիմել ֆինանսավորման համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ շրջանավարտներ Երևանից, ինչպես նաև Գյումրիից, Վանաձորից, Չարենցավանից և Կապանից, ովքեր հանդիպմանն էին միացել տեսազանգով:
Հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: