Միջոցառումն իրականացվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ՀԵԿԱ-ի կողմից Լոռու մարզում իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն իր ելույթում նշեց, որ Եվրամիության կողմից կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, եւ այս մեկն էլ դրա վառ ապացույցն է: «Ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել են Լոռու մարզի ավելի քան 140 կանայք եւ աղջիկներ: Դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 62 բիզնես ծրագիր, որից 12-ը՝ խմբային: Ներկայացված ծրագրերից 14-ը ստացել են դրական գնահատական, որից 3 ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, եւ 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են, եւ կանայք կյանքի են կոչել իրենց ծրագրերը: Մնացած 11 ծրագրերը, որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման եւ փաստաթղթավորման փուլում, որից հետո նրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով»,- նշել է տիկին Ասատրյանը:
Միջոցառման ավարտին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնը ներկայացավ «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ: Սա դրական գնահատականի արժանացած սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի հիման վրա Ախթալա համայքնում հիմնվել է տիկնիկային թատրոն: Մինչ այժմ տիկնիկային թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել մարզի տարբեր համայնքներում:
Բացի այդ, ծրագրի շրջանակներում արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 3 կին ձեռներեցների: Ախթալայում տեխնիկական վերազինումից հետո վերագործարկվել է Արմենուհի Մամյանի հացի եւ խմորեղենի արտադրամասը: Ալավերդի համայքնում ֆինանսական աջակցություն է տրամադրվել Իրինա Իսրայելյանին՝ հյուրատնային բիզնեսը զարգացնելու եւ վրանային ճամբար /կեմպինգ/ հիմնելու համար, իսկ Անահիտ Ջաղինյանին տրամադրվել են սարքավորումներ խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շամլուղ, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում, Օձուն, Հաղպատ, Ճոճկան եւ Աքորի համայքներում հիմվել եւ արդեն իսկ ակտիվ գործում են «Կանանց խորհուրդներ», որոնք ակտիվորեն մասնակցում են համայնքներում որոշումների կայացման գործընթացին, բարձրացնում են կանանց հիմնախնդիրները եւ տարբեր կառույցների եւ համայնքի կանանց համագործակցության շրջանակներում փորձում են լուծում տալ դրանց:
Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 768.357 եվրո: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը եւ Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տեւողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչեւ 2016թ. ապրիլ: Ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն