ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ ՀԵԿԱ-ի ավանդական դարձած բարեգործական տոնավաճառը

17/12/2015
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

2015թ. դեկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ)՝ արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդին:
Տոնավաճառին մասնակցում էին շուրջ 80 մասնակից՝ ՀԵԿԱ-ի կողմից հիմնադրված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ, Երևանը և ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ՀԿ-ներկայացուցիչներ, սիրիահայեր, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանություններ, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիտվայի, Շվեցարիայի, Չինաստանի դեսպանատները:
Տոնավաճառի մասնակիցները ներկայացնում էին կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, ամանորյա խաղալիքներ, մանկական հագուստ, բնական կոսմետիկա, տնական քաղցրավենիքներ, բազմաթիվ ճաշատեսակներ, կաթնամթերք և այլն:
Տոնավաճառի ընթացքում կազմակերպվեց մշակութային ծրագիր՝ երիտասարդ կատարողների մասնակցությամբ, մանկական անկյունով, ծաղրածու և Ձմեռ պապ Ձյունանուշով, ինչպես նաև անցկացվեց վիճակահանություն. խաղարկվեցին բազմաթիվ նվերներ:
Բարեգործական տոնավաճառներն ամեն տարի ունեն ուրույն նպատակ՝ նպաստել ՀՀ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Այս տարի բարեգործական տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:

ՀԵԿԱ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է Կանանց տնտեսական մասնակցության խթանումը, որի շրջանակներում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառներ:
ՀԵԿԱ-ն կազմակերպում է բարեգործական տոնավաճառներ 2010թ-ից, ամեն տարի 2-3 տոնավաճառ՝ նվիրված Կանանց տոնին, ՀՀ Անկախության տոնին, Նոր Տարվան ու Սուրբ Ծնունդին
:
Share |

Կարդացեք այս բաժնում