ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի արագ գնահատման և արդյունքների վերլուծության ներկայացում

25/04/2016
linklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Ապրիլի 22-ին Վանաձոր քաղաքում կայացավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի արագ գնահատման և արդյունքների վերլուծության ներկայացում:
Գնահատման արդյունքում արձանագրվեց, որ ծրագիրը ներառել է Լոռու մարզի 55 համայնք ՝ ներգրավելով ավելի քան 1000 մասնակից՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Կանանց համար անցկացվել են33 կարողությունների զարգացման, բիզնես, մասնագիտական և այլ դասընթացներ, որոնց մասնակցել են Լոռու մարզի շուրջ 600 կանայք:
Դասընթացներին ներկայացված բիզնես ծրագրերից 38-ը ստացել է դրամաշնորհ (ծրագրով նախատեսված 20-ի փոխարեն): 38 բիզնես ծրագրերից 30-ը սկսնակ ձեռնարկություններ են:
Ծրագրի կարևոր արդյունքներից է մասնակիցների ինքնարդյունավետության, ինքնավստահության, ինչպես նաև շուկայում ներկայացվածության, մրցակցային հմտությունների ու շարժունության աճը:
«Ծրագիրն ինձ սովորեցրեց չվախենալ ու չնահանջել: Պետք է լինեն նպատակասլաց ու քայլել միշտ առաջ: Ես սկսեցի նոր գաղափարներ մշակել ու հավատալ վաղվա օրվան: Իմ մեջ արթնացավ համայնքիս հանդեպ պատասխանատվության զգացումը» ,-ասում է ծրագրի շահառու Ասպրամ Ամիրջանյանը, ով Շնող համայնքում ծրագրի շնորհիվ սկսել է զբաղվել թռչնաբուծությամբ:
Անհրաժեշտ է նշել նաև ծրագրի մուտքը Լոռու մարզի առավել հեռավոր, «մոռացված» համայնքներ, ինչպես օրինակ Ջիլիզա, Մեծավան, Քարինջ և այլն, որտեղ, եթե ոչ երբեք, ապա շատ հազվադեպ են հասարակական ծրագրեր իրականացվում:
Արագ գնահատումն իրականացվել է 2015թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ Լոռու մարզի 13 քաղաքային և գյուղական համայնքներում, որոնք հիմնականում հանդիսացել են համախմբերի կենտրոններ: Հիմնական նպատակն է բացահայտել, թե ինչպես է ծրագիրն ազդել Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական ներուժի ու դրա ընդլայնման հնարավորությունների վրա:
Գնահատումն իրականացվել է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:


2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 768.357,95Եվրո, որից 614.686,36 Եվրոն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
Share |

Կարդացեք այս բաժնում