2008թ.օգոստոս - 2009թ. մարտ ընկած ժամանակահատվածում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իրականացրեց "Կրթության հասանելիությունը պարտադիր է սահմանափակ հնարավորություններով երեխաների համար" ծրագիրը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ֆինանսական աջակցությամբ :
"Կրթության հասանելիությունը պարտադիր է սահմանափակ հնարավորություններով երեխաների համար" ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը այցելեց Ալավերդու թիվ 5 և Ախթալայի թիվ 1 դպրոցներ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Ալավերդու և Ախթալայի քաղաքապետեր Արթուր Նալբանդյանը և Հայկազ Խաչիկյանը, Ախթալայի լեռնահարստատուցիչ կոմբինատի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը:
Դպրոցների ուսուցչական, աշակերտական և ծնողական կազմը մեծ ոգևորությամբ ընդունեցին դեսպանին:
Դպրոցներում կազմակերպված էին ցուցահանդես մրցույթներ, որոնց ներկայացված էին աշակերտների` "Բոլոր երեխաները հավասար են` անկախ նրանց հնարավորություններից" թեմայով աշխատանքները, Ալավերդու և Ախթալայի բոլոր դպրոցներից: Դեսպանի և հյուրերի գնահատականների արդյունքում յուրաքանչյուր վայրից ընտրված երկուական լավագույն նկարները, որպես հաղթողներ (հեղինակներ` Աշոտ Թանթուշյան – Ալավերդի, թիվ 7 դպրոց, 5-րդ դասարան, Ինա Ստեփանյան – Ալավերդի, թիվ 12 դպրոց, 8-րդ դասարան, Մելինե Սարաջյան - Ախթալա, թիվ 2 դպրոց, Նվարդ Խաչիկյան - Ախթալա, թիվ 1 դպրոց, 5-րդ դասարան), կտպագրվեն պաստառի տեսքով և կբաշխվեն Ալավերդու և Ախթալայի դպրոցներին:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն