ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տեղական տնտեսական զարգացման PACA (Մրցանակային առավելությունների մասնակցային գնահատում) ծրագիրը Եղեգնաձորում

24/07/2009
   
Սույն թվականի հուլիսի 2-ից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ և գերմանական ProSME ծրագրի աջակցությամբ Եղեգնաձորում իրականացվել է Տեղական Տնտեսական Զարգացման PACA (Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում) ծրագիրը: Ծրագրի ընթացքում համայնքի 12 անդամներ անցել են PACA մեթոդոլոգիայի ուսուցում, որոնցից 7-ն ընդգրկվել են տեղական տնտեսության զարգացման ազգային ցանցի մեջ, տեղի են ունեցել հարցազրույցներ ու փոքր աշխատանքային հանդիպումներ Եղեգնաձոր համայնքի մոտ 50 ձեռնարկատերերի և ակտիվ դերակատարների հետ: Ստացված տեղեկատվության հիման վրա վեր են հանվել Եղեգնաձորի տնտեսության մրցակցային առավելությունները, հիմնական և հեռանկարային ճյուղերը, հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, և այս ամենի շուրջ պատրաստվել է առաջարկությունների փաթեթ: Արդյունքները կհրատարակվեն առանձին գրքույկում և կներկայացվեն համայնքի շահագրգիռ կողմերին:

Հենվելով Եղեգնաձոր համայնքի մրցակցային առավելությունների և տնտեսության հիմնական ու հեռանկարային ճյուղերի վրաª առաջարկվել են փոքր բիզնես գաղափարներ, որոնք կարող են իրականացվել և տալ արդյունքներ 3-6 ամսվա ընթացքում:

Ս.թ. հուլիսի 24-ին Եղեգնաձոր քաղաքում ներկայացվեցին Եղեգնաձորի տեղական տնտեսական զարգացման PACA ծրագրի արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքում գործող պետական, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անհատներ:

PACA մեթոդոլոգիայի ուսուցում անցած 7 մասնակիցներն ընդգրկվել են տեղական տնտեսության զարգացման ազգային ցանցի մեջ: Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ծրագրի նպատակը տեղական տնտեսության զարգացման գործում տեղի բնակչությանը մասնակից դարձնելն է: ՙԵղեգնաձորի յուրաքանչյուր քաղաքացի իր փոքրիկ ներդրումով կարող է սատար կանգնել այս գործին եւ աջակցել ստեղծելու տնտեսապես զարգացած համայնք՚,- ասաց Լ. Ասատրյանը: Ըստ տեղական տնտեսական ծրագրի համակարգող Ռշտուն Մարտիրոսյանի` ՙԴասընթացի արդյունքում մասնակիցները փորձել են վեր հանել հիմնախնդիրներ եւ դրանց լուծման եղանականեր առաջարկել: Եղեգնաձորում կան եւ ուժեղ եւ թուլյ կողմեր: Տեղական ռեսուրսներից են խաղողագործությունը, գինեգործությունը, քարի վերամշակումն ու շինանյութի արտադրությունը: Բայց դրանց համար դեռևս չկան մեծ ներդրումներ, եւ բացակայում է շուկայավարությունը: Մենք առաջարկում ենք մի քանի լուծումներ, որոնք կնպաստեն տվյալ ճյուղերի զարգացմանը համայնքում: Նաև մենք կարևորում ենք հանրային աշխատանքների իրականացումը համայնքում՚:
Share |

Կարդացեք այս բաժնում