Աշխատանքային պրակտիկայի ծրագրին դիմելու համար Պատերազմի և խաղաղության
լուսաբանման ինստիտուտը հրավիրում է համապատասխան տվյալներ ունեցող,
աշխատանքային փորձի ոչ պարտադիր առկայությամբ բոլոր ցանկացողներին/ուսանողներին
ներկայացնել իրենց համառոտ կենսագրությունները /CV/:
ՊԽԼԻ աշխատանքային պրակտիկայի ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերել
աշխատանքային փորձ լրագրության և թարգմանչության ոլորտներում, մասնակցել
կազմակերպության միջոցառումների ինչպես կազմակերպմանն, այնպես էլ բուն
միջոցառումներին` լրագրության վերապատրաստման սեմինարներին, համաժողովներին,
քննարկումներին:
Աշխատանքային պրակտիկայի ողջ ընթացքում յուրաքանչյուր անձ կունենա համապատասխան
ղեկավար, ով կաշխատի իր հետ` անհատական և մասնագիտական հմտությունները
բարելավելու նպատակով:
ՊԽԼԻ պրակտիկան տևում է 1-ից 3 ամիս /01.02.2010թ. – 01.05.2010թ./ :
Պրակտիկանտները չեն վարձատրվում, սակայն ծրագրի հաջող ավարտից հետո նրանց
կշնորհվի գնահատման սերտիֆիկատ և հանձնարարական նամակ՝ ըստ պահանջի:.
Պրակտիկայում ներգրավված լավագույն արդյունքներ դրսեւորած լրագրողների համար սա
արեւմտյան չափանիշներով լրագրություն ուսանելու, այդ չափանիշներով գրելու, եւ
ՊԽԼԻ-ին թղթակցելու հնարավորություն է:
Պրակտիկայում ներգրավված լավագույն արդյունքներ դրսեւորած թարգմանիչները
հետագայում կներգրավվեն ՊԽԼԻ-ի ծրագրերում, որպես թարգմանիչներ:
Պահանջվող չափանիշներ լրագրողական պրակտիկա անցնել ցանկացողների համար.
• բարձրագույն կրթություն
• գրավոր և բանավոր հայերեն կամ ռուսերեն լեզուների լավ իմացություն
• համակարգչային գիտելիքներ
Պահանջվող չափանիշներ թարգմանչական պրակտիկա անցնել ցանկացողների համար.
• բարձրագույն կրթություն
• գրավոր և բանավոր հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
• համակարգչային գիտելիքներ
Հետաքրքրվողներին խնդրում ենք ուղարկել համառոտ կենսագրություն /CV/ ՝ նշելով
կոնտակտային տվյալներ /հեռ, ֆաքս և/կամ էլ.փոստի հասցե/
հասցեով:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ դիմել Պատերազմի և
խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ՝ +37410 53 92 04
հեռախոսահամարով:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն