Հարգելի գործընկերներ,
Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտը հայտարարում է Կին Առաջնորդ ծրագրի շրջանակներում իրականացվող նոր ծրագրի մեկնարկի մասին: Կանանց գաղութներ ծրագիրը ԱԺԻ կողմից հովանավորվող Կին Առաջնորդ Ֆորումի համակարգող խորհրդի նախաձեռնությունն է:
Ծրագրի նպատակն է աջակցել կանանց գաղութներում տեխնիկական և այլ թույլատրելի միջոցներով, ինչը կնպաստի գաղութներում կանանց վիճակի բարելավմանը: Որպես ելակետ, Կանանց խորհուրդը` ԱԺԻ աջակցությամբ, կազմակերպում է գրքերի հավաք Աբովյան քաղաքի կանանց գաղութի համար:
Այս նամակով ԱԺԻ-ին հրավիրում և քաջալերում է իր գործընկեր կազմակերպություններին միանալ վերոնշյալ նախաձեռնությանը:
Գրքերը կհավաքվեն ԱԺԻ-ի գրասենյակում Բաղրամյան 1, բն.24 հասցեով: Գրքերի հավաքի վերջնաժամկետն է փետրվարի 28, 2010.
Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահերել` 58-05-60 կամ 58-20-64 հեռախոսահամարներով:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով`
ԱԺԻ- Հայաստանյան գրասենյակ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն