ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Դուք ունեք գործարար գաղափար, սակայն չգիտեք` ինչպես այն իրագործել:

31/03/2010
   
Դուք ունեք գործարար գաղափար, սակայն չգիտեք` ինչպես այն իրագործել: Դուք սկսնակ գործարար եք, սակայն ուզում եք իմանալ այն ամենն, ինչն անհրաժեշտ է արդյունավետ բիզնես վարելու համար:
ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՃԻՇՏ ՁԵԶ ՀԱՄԱՐ Է:
Սույն թվականի մայիս ամսվա երկրորդ կեսից
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, GTZ կազմակերպության հետ գործակցությամբ, իրականացնում է
Սկսնակ գործարարների աջակցության CEFE ծրագիրը:
ԾՐԱԳԻՐԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ:

Ծրագիրը 1-ամսյա դասընթաց է, որի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ձեռներեցությամբ զբաղվելու բոլոր հմտություններին, կկարողանան գնահատել շուկայի առաջարկն ու պահանջարկը, կկազմեն իրենց գործարար ծրագիրը (բիզնես պլանը):
Գաղտնիք չէ, որ հաճախ գործարարների մոտ առաջացած խնդիրները կապված են ոչ միայն գործունեության պլանավորման, կազմակերպման և կառավարման, այլ նաև ֆինանսական խնդիրների հետ: Մենք այս խնդիրը ևս կփորձենք լուծել համատեղ:
Ծրագրի ավարտական փուլին հասած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց գործարար ծրագրերը ներկայացնել բանկերին և ֆինանսական այլ կառույցներին` մեր երաշխավորությամբ:

Ծրագրին կարող են մասնակցել.
  • սկսնակ գործարարներ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ,
  • անհատ քաղաքացիներ, որոնք ունեն գործարար գաղափար և ցանկություն ունեն սկսելու իրենց սեփական գործը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` մայիսի 1-ը, 2010թ.:

Մի կորցրեք հաջողակ գործարար դառնալու Ձեր այս հնարավորությունը:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և հայտերի համար կարող եք դիմել.

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա
Հասցե` ք. Երևան, Աբովյան 37 բն.9
Հեռ. (010) 58 07 87 begin_of_the_skype_highlighting              (010) 58 07 87      end_of_the_skype_highlighting begin_of_the_skype_highlighting              (010) 58 07 87      end_of_the_skype_highlighting begin_of_the_skype_highlighting              (010) 58 07 87      end_of_the_skype_highlighting begin_of_the_skype_highlighting              (010) 58 07 87      end_of_the_skype_highlighting begin_of_the_skype_highlighting              (010) 58 07 87      end_of_the_skype_highlighting begin_of_the_skype_highlighting              (010) 58 07 87      end_of_the_skype_highlighting begin_of_the_skype_highlighting              (010) 58 07 87      end_of_the_skype_highlighting
Ֆաքս. (010) 58 07 87
Էլ.փոստ.

Հայտի ձև`
Share |

Կարդացեք այս բաժնում