Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ, սկսել է "ՍԿՍԻՐ ՔՈ ԳՈՐԾԸ" դասընթացը սկսնակ գործարարների համար:
Դասընթացին կարող են մասնակցել այն երիտասարդները, ովքեր ունեն գործարար գաղափար և ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ, տեղեկատվություն, հմտություններ նշված ոլորտում:
Ընդհանուր թվով կազմակերպվելու է 6 դասընթաց, որոնցից երկուսն արդեն կազմակերպվել են:
Մայիսի 24-ին մեկնարկեց երրորդ դասընթացը:
Դասընթացի տևողությունը 5 օր է:
Չորորդ դասընթացը տեղի կունենա 2010թ. մայիսի 31-ից հունիսի 4-ը:
Հայտերի ներկայացման և տեղեկությունների համար դիմել ՀԵԿԱ գրասենյակ` Աբովյան 37 բն. 9 հասցեով, կամ զանգահարել 010580787, 094580887 հեռախոսահամարներով:
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 30-ը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն