Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան, "Վորլդ Վիժն-Հայաստան" ՄԲԿ-ի աջակցությամբ, Ստեփանավանի հարակից վեց համայնքների (Սարչապետ, Նորաշեն, Պրիվոլնոյե, Միխայլովկա, Լեռնահովիտ, Սվերդլով) 5-10-րդ դասարանցիների համար կազմակերպում է ամառային ճամբար:
Ճամբարը տեղի կունենա օգոստոսի 8-12-ը Լոռու մարզի Օձուն գյուղում:
Ամառային ճամբարի ընթացքում երեխաների համար կապահովվի ակտիվ հանգիստ` հագեցած խաղերով, զանազան մրցույթներով: Ճամբարի ընթացում երեխաները կունենան նաև ուսումնական մաս, որի ընթացքում նրանք կստանան տարբեր գիտելիքներ մեր երկրի, իրենց համայնքների, դպրոցների մասին, կծանոթանան մարդու և երեխայի իրավունքներին, առաջնորդության հիմունքներին: Ինչպես նաև կծանոթանան առողջ ապրելակերպի և հիգիենայի կանոններին:
Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ուղարկել մեզ:
Հայտերը կարող եք ձեռք բերել "Վորլդ Վիժն-Հայաստան" ՄԲԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղից կամ բեռնել մեր կայքից[/url]:
Մասնակցության հայտ`








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն