ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հատուկ մրցանակ՝ Երիտասարդ կանանց ասոցիացիային

12/01/2011
"Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա" ՀԿ-ին երեկ "Մոմիկ-2010" մրցանակաբաշխության ժամանակ շնորհվել է մրցանակ` "Լավագույն կրթական ծրագիր" անվանակարգում: Այս մասին Aysor-ին ասաց ՀԿ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Հատուկ մրցանակը սահմանել է ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը` "ճանաչողական էքսկուրսիա և մաքրման աշխատանքներ" ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի պատմական հուշարձանները հանրահռչակելու մրցույթում ցուցաբերած լավագույն արդյունքների համար:

Լ. Ասատրյանի խոսքով` ծրագրին մասնակցել են երիտասարդ աղջիկներ և տղաներ, ովքեր կազմակերպել են արշավներ, ծանոթացրել պատմամշակութային վայրերին` դրանց մասին տեղեկատվական թռուցիկներ տարածելով:

Նշենք, որ ծրագիրը ՀԿ-ն իրականացրել է Բրիտանական խորհրդի հետ համատեղ:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում