ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Տո՛ւր ձեռքդ, խրախուսենք կամավորներին» խորագրով լուսանկարչական մրցույթ

06/07/2011
Երիտասարդական Կենտրոնների Եվրոպական Ցանցը (ԵԿԵՑ) իրականացնում է «Տո՛ւր ձեռքդ, խրախուսենք կամավորներին» խորագրով լուսանկարչական մրցույթ Հայաստանի Հանրապետությունում և բոլոր այն 12 երկրներում, որտեղ գործում է ԵԿԵՑ-ը: Ամեն երկրից կլինի մեկ հաղթող: Լուսանկարները կներառվեն Եվրոպական լուսանկարչական ցուցահանդեսում մյուս 12 երկրների լուսնակարների հետ միասին:

  • Դու 15-30 տարեկա՞ն ես:
  • Դու սիրո՞ւմ ես լուսանկարել:
  • Դու ցանկանո՞ւմ ես արտահայտվել:
Լուսանկարների թեմաները`
  • Կամավորական ծառայություն և ներգրավվածություն
  • Համերաշխությանն ուղղված գործողություններ իմ համայնքում
  • Անհավասարությունը մեր հասարակության մեջ
  • Ի՞նչ եք հասկանում աղքատություն ասելով
Լուսանկարները կարող եք ուղարկել էլ. հասցեին մինչև հուլիսի 10-ը:

Լուսանկարների մաքսիմալ չափսը` 3MB:
Share |

Կարդացեք այս բաժնում